ՀՀ-ն ԽՍՀՄ-ի լուծարումից հետո պետք է վերաանկախանա դեօկուպացիայի միջոցով

ՀՀ մասով ԽՍՀՄ-ը կազմավորվել է օկուպացիայի միջոցով, ուստի ՀՀ-ն ԽՍՀՄ-ի լուծարումից հետո պետք է վերաանկախանա դեօկուպացիայի միջոցով։

Սա է տարբերում միմյանցից քաղաքական եւ սովետական/ռուսական հայերին։

Սովետական/ռուսական հայը չէր կարող ուրիշ բան ստեղծել, քան այսպես կոչված երրորդ հանրապետությունը, որն այսօր մահանում է իր ծնող Ռուսաստանի հայեցակարգային հոգեվարքի եւ ռազմավարական թուլացման ու նահանջի պատճառով։

Քաղաքագետի, վերլուծաբանի, իրավապաշտպանի, հանրային գործունեությամբ զբաղվող որեւէ մեկի առաքելությունն է զօր ու գիշեր ներկայացնել ապացուցման կարիք չունեցող այս ճշմարտությունը։

Վարուժան Պարսամի Ավետիսյան
14.12.2021