Ռուս թուրքական գործակալ, «Լենին-Քեմալ» ապօրինի պակտի կամակատար և Հայաստանի Հանրապետության թշնամի Նիկոլ Փաշինյանը ««խաղաղության» օրակարգ» կոչվածի քողի տակ հանձնում է Արցախը՝ ցեղասպանության վտանգի առջև կանգնեցնելով Արցախում բնակվող ՀՀ քաղաքացիներին և, առհասարակ, ՀՀ ողջ բնակչությանը, ինչպես նաև լուծարում է հայկական պետության մնացորդը:
«Ես հաստատում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը լիովին ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնը կանի՝ ճանաչելով Հայկական ԽՍՀ ողջ տարածքը որպես Հայաստանի Հանրապետություն»,- այսօր հայտարարեց Հայաստանի Հանրապետության թշնամի Նիկոլ Փաշինյանը:
«Ղարաբաղի հայերը կա՛մ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ այլ բնակության վայր գտնեն»,- պատասխանեց Հայաստանի Հանրապետության արտաքին թշնամի Իլհամ Ալիևը՝ սպառնալով Արցախում բնակվող ՀՀ քաղաքացիներին էթնիկ զտումներով և ցեղասպանությամբ:
Քանի դեռ կա Փաշինյանի ««խաղաղության» օրակարգը», քանի դեռ կա, այսպես կոչված, «երրորդ հանրապետության» բոլոր վարչակարգերի 29.800 քառ/կմ կազմող խորհրդային սահմանների գաղափարը, քանի դեռ Հայաստանում իշխում է կոլաբորանտ փաշինյանական ռեժիմը, հայությունը չի ունենա արտաքին աշխարհի կողմից լիարժեք աջակցություն, իսկ Հայաստանը չի ունենա վստահելի դաշնակիցներ:
Ուկրաինան ձեռք է բերել դաշնակիցներ և օրեցօր աճող ռազմական օգնություն ուկրաինական իշխանությունների քաղաքական կամքի, ազգային-պետական շահերի պաշպանության և ուկրաինացի ժողովրդի պայքարի շնորհիվ։
Չլինի հայության ընդզվումը` չի լինի լիարժեք արևմտյան աջակցություն:
Գարնան վերջին ուկրաինական զորքերի հակահարվածը կլինի թեժ փուլում, և Ռուսաստանում կտիրի քաոսային վիճակ, ինչի պատճառով Կրեմլի ուշադրությունը կշեղվի Հայաստանից և հայությունը շանս կունենա ազատվելու թշնամուց և ռուս-թուրքական գործակալ Փաշինյանից:
Հայ ժողովրդի գիտակից հատվածն իրավունք չունի կորցնելու այդ հնարավորությունը։ Ընդվզելով նա պիտի ձևավորի անցումային կառավարություն, որպեսզի Հայաստանը չմնա ռուսական կայսրության փլատակների տակ՝ դառնալով թուրքական նահանգ:
Սամվել Ասլիկյան. Ազգային-Ժողովրդավարական Բևեռի անդամ