Երեկ մեկնարկեց ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսությունը պետքարտուղար Բլինքենի և արտգործնախարար Միրզոյանի մասնակցությամբ։
ԱՄՆ պետքարտուղարություն
Մամուլի խոսնակի գրասենյակ
Պետքարտուղար Բլինքենի հանդիպումը Հայաստանի արտաքին գործերի նախարար Միրզոյանի հետ
2 մայիսի 2022թ․
Մամուլի խոսնակ Նեդ Փրայսը հայտնում է․
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր Վաշինգտոնում հանդիպեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ մեկնարկելուԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսությունը։ Պետքարտուղարը հանձնառու է ամրապնդել ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված երկկողմ հարաբերությունները և շարունակել համագործակցությունը Հայաստանի բարեփոխումների օրակարգի շուրջ։ Հանդիպման ընթացքում պետքարտուղարը և արտգործնախարարը ստորագրեցին միջուկային համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր, որը ճանապարհ կհարթի քաղաքացիական միջուկային համագործակցության մեծացման համար՝ Հայաստանի կողմից էներգետիկ աղբյուրների բազմազանեցման համատեքստում։ Պետքարտուղարը և արտգործնախարարը քննարկեցին Հայաստանի առաջընթացը ժողովրդավարական, իրավունքի գերակայության և հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման ուղղությամբ։ Նրանք քննարկեցին նաև Հայաստանի և իր հարևանների միջև ընթացող երկխոսությունը։ Պետքարտուղար Բլինքենը շնորհակալություն հայտնեց արտգործնախարարին Հայաստանի ցուցաբերած ճկունության համար և խրախուսեց Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա ուղիղ բանակցությունների վարումը՝ ընդգծելով ԱՄՆ-ի (նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի) հանձնառությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հասնելու կայուն խաղաղության և բարգավաճման։