Հարգելի Մարիաննա Գևորգյան, դուք ծանոթության կարիք չունեք, քո համբավն ու արվեստը ներկայացման կարիք չունեն
1 Երբ որոշեցիք նվագել քանոն, որ տարիքում, դա ձեր առաջին գործիքն էր:
Հանրակրթական դպրոցին համատեղ դպրոցական փոքր տարիքից հաճախել եմ տարբեր խմբակներ: Ես իմ կյանքւմ գրեթե ոչինչ չեմ որոշում, որովհետև ինչ որոշում եմ պլանավորում եմ չի ստացվում, լինում է այն ինչ բարձրյալն է որոշել: Երբեք չես կարող իմանալ թե, առաջին քայլերդ ինչ մեծ կյանքի ճանապարհ կարող են տանել: Քանոն նվագարան դպրոցական տարիքում եմ ուսումնասիրել ու սովորել նվագել, բայց դա դեռ չի նշանակում, որ դու քանոնահարուհի ես: Երկար ճանապարհ եմ անցել, շատ հետաքրքրիր դպրոցական ու ուսանողական տարիներ եմ ունեցել, համերգային բուռն ճանապարհորդություն կարելի է ասել: Ամեն ոքի ձեռքի մատի հպումից չի երաժշտություն հնչում ու հասու դառնում, ամեն մեկին չի տրված այդ շնորհն ու տաղանդը, ճիշտ է շատերն են ցանկանում դառնալ սիրված ու հայտնի քանոնահար , բայց ընտրյալներինն է: Դպրոցի ու բուհի մանկավարժը` ուսուցանող է, աշակերտը` աշակերտ, ուսանողը` ուսանող, բայց արդեն բեմը նվաճած, բարձր պրոֆեսիոնալիզմով արվեստ ներկայացնող ու հանրահռչակողն է իրական արտիստ:
Marianna Gevorgyan Chanel on Youtube
2 Փորձել եք այլ գործիքներ, կդիտարկեք այլ երաժշտական գործիքներ:
Ես որպես երաժշտարվեստի ներկայացուցիչ շատ կարևորում եմ յուրաքանչյուր երաժշտական գործիք, ինքս նաև տիրապետում եմ դաշնամուրին: Մեծ է հետաքրքրությունս հատկապես տարբեր երկրների ազգային նվագարանների հանդեպ անգամ փորձել եմ մեր ազգային նվագարան քանոնի հետ համադրել տարբեր օտար նվագարաններ:
3 Ձեր մոտիվացիաների և օրինաչափությունների մեջ նկատեցի հայրենասիրության խոր զգացում, հայրենասիրությունն է առաջատար շարժառիթը, որ մղում է երաժշտություն նվագելու ձեր կիրքը
Հայրենասիրությունը կարծում եմ ոչ թե խոսքերով պետք է գոռալ, այլ գործով պետք է հնչեցնել: Իմ պարագայում էլ երևի ամենահնչեղ հայրենասիրությունն է, ես հայ եմ, մասնագիտությունս ու կատարած աշխատանքս էլ առավել հայկական ու հայեցի: Յուրաքանչյուր ոք պետք է ամուր կառչած լինի իր արմատներին, որպեսզի չկորցնի իր ինքնությունը:
4 Ինչ կուզենաիք դիմել պետությանը երաժշտական ոլորտին և լրատվամիջոցներին, նպաստել մեր ազգային հայկական երաժշտական արվեստի և տաղանդների առաջխաղացմանը: Ես նկատել եմ , որ դուք մեկն եք ով գերազանցել է հանրապետության սահմանները և հասել միջազգային մակարդակի կհետաքրքրեք մի փոքր պատմեք ձեր միջազգային գործունեության մասին:
Պետք է միշտ առաջնայինը լինի մեր ազգայինը, օտարամոլությանը տուրք չտանք, որպեսզի չկորցնենք մեր ազգային դիմագիծը: Հանդիասանալով տարբեր միջազգային մրցույթների հաղթող և համաշխարհային մրցույթի Գլխավոր մրցանակակիր, էլ ավելի պարտավորված եմ իմ ազգայինը բարձր հարթակներից ներկայացնելու ու պրոպագանդելու: Միջազգային երաժշտական նախագծեր ինքս էլ կազմակերպել ու կյանքի եմ կոչել Համագործակցությունների հիմքը հենց ազգային երաժշտության հանրահռչակումն էր, օտարին հայի և հայ մշակույթի մասին իրազեկումը:
5 Համոզված եմ , որ հայկական սփյուռքը կցանականար ներկա գտնվել ձեր համերգներին, կան արդյոք մոտ ապագայում հայաստանյան սփյուռք այցելելու ծրագրեր:
Բազմաթիվ հանդիսատես ունենք սփյուռքից, կարծում եմ վերջին ժամանակահատվածում հենց իրենք են գերադասում գալ Հայաստան, քան թե հրավերներ անել:
6 Որոնք են ձեր ընթացիք և ապագա ծրագրերը:
Ես գործող երաժիշտ եմ միշտ բեմում եմ, համերգային ծրագրերը բազմաթիվ են ու տարբեր, հերթով քայլ առ քայլ իրականացվում են համերգների տեսքով:
7 Ունեք որևէ բան , որ կցանկանայիք ավելացնել:
Խաղաղություն ու սեր
8 Մաղթում եմ ձեզ ամենայն հաջողություն ձեր հետագա գործունեության մեջ: Շնորհակալություն
Շնորհակալ եմ բարեմաղթանքի ու հարցազրույցի համար: Բարին ընդ ձեզ:
Հարցազրույցը վարեց Պետրոս Մանուկյանը
https://youtu.be/Xobsm4V80Fs