Վերջերս Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտությունները բողոքի լայն ալիք են բարձրացրել թե Հայաստանի եւ թե Սփյուռքի մեջ: Շատերն այն համարում են որպես Ցեղասպանության պատմական փաստը կասկածի տակ դնող արտահայտություններ, իսկ նրանցից մի հատված նաեւ մտավախություն ունի, թե սա նախաբանն է հետագայում հայկական պահանջատիրությունից հրաժարման: Փորձեցի լսել արեւմտահայերից շատերի կարծիքը եւ տեսակետը այդ հարցում: Գեւորգ Յազըճյան, հայ հրապարակախոս, խմբագիր, մատենագետ, լիբանանահայ, հայրենադարձ – Խստագոյնս կը դատապարտեմ ՆՓ-ի ձեռնածութիւնները, աւելի ստոյգ՝ բերնածութիւնները ազգային սրբութիւններու հետ։ Հայոց հայրենիքը, մեր հին ու նոր պատմութիւնը եւ այլ հասկացութիւններ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ սեփականութիւն են եւ ոչ ոք իրաւունք ունի իր պապայի ապրանքի նման վերաբերելու անոնց։ Ինքը որ օրինիբուն կը խօսի իբր ՀՀ-ի քաղաքացիներու քուէով իր պաշտօնին հասած ըլլալուն մասին, իրաւունք չունի, կը շեշտեմ, ՀԱՄԱԶԳԱՅԻՆ հարցերուն վերաբերիլ ըստ իր քէֆին։ ՆՓ-ն կրնայ խօսիլ, ընդհանուր վերցուցած, ՀՀ-ի քաղաքացիներու անունէն, բայց իրաւական եւ իրողական տեսանկիւններէ ԲՆԱՒ ԻՐԱՒՈՒՆՔԸ ՉՈՒՆԻ խօսելու, առաւել եւս գործելու հանուր հայութեան անունէն։ Իր ըրածը ինքնիրաւչութիւն է, այս պարագային՝ հայութեան սրբազան աւանդներուն նկատմամբ կոպտագոյն ոտնձգութիւններով, որոնց համար ԱՆՊԱՅՄԱՆ ՊԻՏԻ ՊԱՏԺՈՒԻ։ Լաւ կըլլայ, որ մէյ մը ծանօթանայ թագաւորական Իրաքի վերջին վարչապետ Նուրի Սաիտի կեանքի վերջին օրուան մանրամասնութիւններուն… Աշոտ Բագրատունի, լիբանանահայ երիտասարդ
-Փաշինեանին վերջին հայտարարութիւնները նույն շարունակութիւնն են իր ազգակործան եւ դավաճանական ընթացքին՝ իր կեղծ հեղափոխութենից սկսեալ եւ այդ տարինները որ շուք են զետեղել Ապրիլ 24-ի ցեղասպանութեան ոգիին մինչեւ Արցախի հանձնումը եւ հայաթափումը եւ այսօր իր Հայաստանի մեջ իր ապագգային գործելաոճը որտեղ ոեվէ ազգային բառ որ նշմարում է վերցնում է, իսկ մենք սփյուրքում ազգային բառին կարչելով է, որ մենք գոյատեվում ենք: Ես Տիգրանակերտի զավակ եմ եւ եթե այդ ցեղասպանութիւնը տեղի չունենար, ես այսօր գտնվելու էի իմ պապենական հողին վրայ՝ ես այդ ցեղասպանութեան արդյունք եմ: Իսկ այսօր ցեղասպանութիւնը հարցականի տակ դնելը կամ ուրանալը նշանակում է իմ գոյութիւնը դրժելը: Նաեւ Սփյուրքի մեջի ազգային կազմակերութիւնների ավելի քան մեկ դարուայ արիւն գրտինք աշխատանքը դրժել եւ ուրանալ: Եթէ այսօր վարչապետը չի իմանում ինչ է տեղի ունեցել 1915-1921 Արեվմտյան եւ Արեվելյան Հայաստանում, կարող է մեզ դիմել եւ մենք նրան կը սովորեցնենք: Հակոբ Գիւբչեան, լիբանանահայ, հայրենադարձ -Գրված կայ կըսէ. Այն ժայռը, որ լեռնեն պոկվեր է, զայն կանգնեցնել կարող չի լինի»: Հայ ժողովուրդը ազատութիւնէ տեսել զայն ստրուկ դարձնել կարող չի լինի: Մենք մեր հերոսների եւ նահատակների արիւնի վրա երդվում ենք. հայը կայ եւ պիտ մնայ պահանջատեր մինչեւ արդարութիւնը վերականգնի: Շահէ Աճեմյան, ազատամարտիկ, լիբանանահայ, հայրենադարձ – Ցեղասպանութիւնը մեր նախահայրերի պապիկների, տատիկների պատգամն է, որ պարտավոր ենք անոր դատը հետապնդելու հետամուտ լինելու՝ ուրիշ բան ասելիք չունեմ ես: Պետրոս Հաճեան, ամերիկահայ բլոգեր, հասարակական գործիչ -Վարչապետ Փաշինեանը իշխանութեան եկավ հենց այս նպատակի համար՝ սփյուռքահայ որոշ կազմակերպութիւնների օգնութեամբ, որ կամ իբր միամտութիւն արդյունք խաբուեցան կամ ալ մեղսակից էին իր իշխանութեան հասնելուն՝ նպատակը Սփյուրքի պահանջատիր ուժը հարուածել էր, որովհետեվ հիմնականում Արեվմտահայերն էին ենտարկուած ցեղասպանութեան եվ այսօր բնակվում են արտասահմանում: Գեւորգ Նազարյան, պատմական գիտությունների թեկնածու, ամերիկահայ -Հայոց ցեղասպանությունն անուրանալի փաստ է: Նիկոլ Փաշինյանի Հայոց ցեղասպանության վերաբերյալ նման ժխտողական արտահայտությունները ոչ միայն բարոյական տեսանկյունից անընդունելի են, այլ դրանք նաեւ հակասում են ցեղասպանության ժխտման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ինչպես նաեւ ցեղասպանության ժխտման մասին ընդունված միջազգային մի շարք օրենսդրություններին: Իմ կարծիքով, Փաշինյանի նման արտահայտությունները որոշ չափով մատնանշում են նրա` թուրքերին եւ ադրբեջանցիներին հաճոյանալու միտումները: Չի բացառվում, որ Փաշինյանի նման հայտարարություններն արվել են վերոնշյալ երկու երկրների հակահայ բռնապետների անմիջական պահանջով. նման պարագայում ՀՀ ղեկավարի կողմից այսպիսի խոսույթը հայկական հանրության մեջ ներդնելը դարձնում է այն ավելի զազրելի: Աշխարհի ողջ հայությունը պետք է խիստ դատապարտի ու մերժի Նիկոլ Փաշինյանի տխրահռչակ հայտարարությունը: Հայոց ցեղասպանության անուրանալի իրականությունը, որը հայ ժողովրդի համար կազմում է պատմության եւ ինքնության ամենացավալի էջերից մեկը, որեւիցե մեկի կողմից, մանավանդ, Հայաստանի Հանրապետության գլխավոր ներկայացուցչի, հարցականի տակ դնելը հատում է ազգային արժանապատվության եւ համամարդկային բարոյականության բոլոր կարմիր գծերը: Մարթին Յարութիւնեան, ամերիկահայ -Կը թուայ, թէ Փաշինեանն առնուազն մտաթուլութեամբ կը տառապի. օր մը հարցականի տակ կը դնէ ցեղասպանութիւնը, իսկ միւս օրը կը յայտարարէ, որ անհերքելի փաստ է։ Անընդհատ ինքզինքը կը հակասէ: Աւելի ճիշտ, մտաթուլութիւն չէ՝ այլ դաւաճանութիւն: Վազգեն Սիսլյան, ազատամարտիկ, լիբանանահայ, հայրենադարձ -Մի խոսքով՝ դավաճանութիւն: Պետրոս ՄԱՆՈՒԿԵԱՆ Ցեղասպանութեան ժառանգորդ սերնդից Հ.Գ. Արժէ նշել, որ սփյուրքահայ վարչապետ Փաշինյանի կողմնակիցներու, որ միեւնույն հարցումը հարցուցի՝ իրենց (ըստ երեւույթի սատարել Հայաստանի իշխանութեան կեցուածք արտահայտելու) արտահայտեցին լռիվ անպատասխան թողելով՝ ընդամենը մի անձ պատասխանեց. «Ոչ, կը ներես»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2025/02/05/1468401/