Կաթողիկոսն ինչ-որ բաներ է խոսել Մոսկվայում, որ չպետք է խոսեր, ինչ-որ արարածների հետ է հանդիպել, որ չպետք է հանդիպեր:
Կաթողիկոսին իր հոտը պետք է հասկացնի, որ ինքը Հայ առաքելական սուրբ եկեղեցին չէ: Գուցե ինչ որ արդեն հանգուցյալ միլիարդատիրուհու մեծ ջանքերով և մի վարչապետի օժանդակությամբ հայտնվել է գահին, բայց օծումը չէ միայն, որ եկեղեցու կառավարչին Վեհափառ է դարձնում և նույնականացնում հայ եկեղեցու հետ:
Կաթողիկոսին պետք է հասկացնել, որ ինքը կա´մ պետք է քաղաքական հայտարարություններ անի Հայաստանում և փորձի Հայաստանը փրկել, կա´մ չպետք է անի Հայաստանի թշնամիների օգտին քաղաքական հայտարարություններ ոչ բարեկամ երկրների մայրաքաղաքներում: Կա´մ ինքն ազգային առումով ամուլ և անհայրենիք ու լուռ կղերական է, կա´մ հոգևոր առաջնորդ և եկեղեցու գլուխ:
Ներսում առաջինը` դրսում երկրորդը, ընդ որում` հակահայ համատեքստում` չի կարող լինել:
Կա´մ զբաղվում է քաղաքականությամբ և տեր է կանգնում իր ժողովրդին, կա´մ լռում է, նստում վեհարանում և շարունակում նոր եկեղեցիներ կառուցել, որ հետո դրանք աշխարհիկ իշխանությունը հանձնի թշնամուն:
Մեր սուրբ եկեղեցին մաքրման կարիք ունի: Այսպես շարունակվել չի կարող:
Հայկ Մարտիրոսյան
Քաղաքագետ, ԱԺԲ խորհրդի անդամ