Մեկ նամակ Առաջին Հանրապետության ժամանակներից.
«Արդար լինելու համար պետք է ասել, որ բնակչության մի մասն իսկապես երջանիկ էր։ Կար համոզմունք, որ ի վերջո գալիս է մեծ Ռուսաստանը, որի ուժի ու հարստության մասին հիշողությունը դեռ թարմ էր շատերի մեջ։ Ռուսը կգա ու իր հետ հաց ու խաղաղություն կբերի։ Սակայն հաց ու խաղաղություն բերող ռուսների փոխարեն Հայաստան մտավ Հեղկոմը մի քանի հարյուր հնամաշ զինված տականքներով՝ հայ բոլշևիկներով։ Նրանցից շատերը հայտնի էին մայիսյան անկարգությունների ժամանակ իրենց գործունեությամբ՝ Սարգիս Կասյանը, Ասքանազ Մռավյանը, Ավիս Նուրիջանյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Աթարբեկյանը և այլք։ Հեղկոմն իրոք իրեն պահում էր ինչ-որ հաղթանակած ուժի պես, որը պետք է ոտնահարեր պարտված թշնամուն։
Հ.գ. Թվարկվածները վերջին հարյուր տարվա ամենաստոր, ապազգային ու վնասակար հայերն էին, այդ նույն ներքին թշնամիները, ովքեր ներսից քանդեցին Առաջին Հանրապետությունը, քայքայեցին բանակը, մոլորության մեջ գցեցին ժողովրդին, սաբոտաժի ու դիվերսիաների կոչեր արեցին, հեղաշրջում փորձեին և վերջում պարզապես օգնեցին թշնամիներին։ Հանրապետության անկումից հետո նրանք ոչնչացրին Հայաստանի մտավորականությանը, սպայակազմին և հերոսներին։