Սիրելի՛ հետևորդներ, ձեզ ենք ներկայացնում փոխդեսպան Չիպ Լեյթինենին, որը վերջերս է ժամանել Հայաստան։
Համալրելով Երևանում ԱՄՆ դեսպանության ղեկավար կազմը Հայաստանի պատմության այս կարևոր ժամանակահատվածում՝ նա պատրաստ է իր ներդրումն ունենալ հայ-ամերիկյան հարաբերությունների հաջորդ գլուխը կերտելու գործում։
ԱՄՆ փոխդեսպան Չիպ Լեյթինենի Հայաստան ժամանելու առթիվ ԱՄՆ դեսպանատան սեպտեմբերի երկուսի տարածած հաղորդագրության մեջ կարևոր շեշտադրումներ կան։
- Հայաստանի պատմության այս կարևոր ժամանակահատվածի մասին շեշտադրումը
- Հայ-ամերիկյան հարաբերությունների հաջորդ գլուխը կերտելու գործի մասին շեշտադրումը։
Այսպիսով ԱՄՆ-ը դեսպանությունը ընդգծում է, որ մենք ապրում ենք մեր պատմության կարևոր ժամանակահատվածում, և որ ԱՄՆ-ը պատրաստ է, և ուզում է հարաբերությունների նոր գլուխ կերտել Հայաստանի հետ։
Կառլեն Թադևոսյան 3 սեպտեմբերի, 2021 թ., ք. Երևան