Հայաստանի վարչապետը չի ցանկանում պատասխանատվություն ստանձնել իրավիճակի համար

Կան լուրեր Իշխանասարի շուրջ ռազմական գործողությունների վերսկսման մասին, Գորիսում նաև հնչում են հրետանու ձայները։ Ինձ համար սա նշանակում է, որ իրավիճակը ոչ միայն Արցախում, այլեւ Հայաստանի Հանրապետությունում պետք է սկսել դիտարկել ոչ թե քաղաքական ու ռազմական, այլ ինքնիշխանության ու ինքնիշխան որոշումների տեսանկյունից։
Երկիրը գտնվում է արտակարգ իրավիճակում, սակայն ուժային վերնախավը, երկրի բարձրագույն ռազմական և քաղաքական ղեկավարությունը հրաժարվում է ճանաչել այդ փաստը, հրաժարվում է ռազմական դրություն մտցնել։ Հայաստանի վարչապետի երեկվա ելույթը խորհրդարանում վառ ապացույցն է այն բանի, որ նա չի ցանկանում պատասխանատվություն ստանձնել՝ շարունակելով պաշտոնավարել։
Հայ գեներալները նույնպես չեն կարողանում համարժեք արձագանքել արտակարգ իրավիճակին՝ տղամարդուն բնորոշող կարևոր բանի բացակայության պատճառով։
Վարչապետն ու գեներալներն իրենց պահվածքով ստեղծում են դասական արտակարգ դրություն, ըստ Կարլ Շմիթի, երբ անհրաժեշտ է դառնում նոր ինքնիշխանի ի հայտ գալը, ով կամք կունենա արտակարգ դրություն հայտարարելու և համապատասխանաբար գործելու արդեն սահմանադրական դաշտից դուրս։
Հայաստանի վարչապետը գրեթե ամբողջությամբ քանդեց Հայաստանի սահմանադրական դաշտը, ստեղծեց արտակարգ իրավիճակ.
Պատերազմի մեջ գտնվող երկրի համար սա չափազանց վտանգավոր իրավիճակ է։ Մյուս կողմից, երկու տարով երկարաձգված պարտությունը և իրականացվող «սալամի» ռազմավարությունն ու մարտավարությունը, երբ ռազմավարական բարձունքները մաս առ մաս կտրվում են Հայաստանից և դա արդեն ռազմական տրամաբանության տեսանկյունից հանգեցնում է Սյունիքի և հայկական պետական ինքնիշխանությանը կորստին։
Հայաստանի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարությունը, գրչի մի հարվածով հանձնելով Քարվաճառը, Քաշաթաղը, Սյունիքի ռազմավարական բարձունքները, հրամայելով զինված ուժերին թողնել դիրքերը, գիտակցաբար և նպատակուղղված տանում է Հայաստանի պետականություն կործանմանը։ Նման պայմաններում մանդատին հղումները և քաղաքական այլ փաստարկները դադարում են գործել։
Կրկնում եմ՝ ծայրահեղ վտանգավոր իրավիճակ, և խորը ճգնաժամ, որը դադարում է իր բնույթով ռազմաքաղաքական լինել և ենթադրում է այլ գործողություններ։

Հրաչյա Արզումանյան