Հայաստանի Հանրապետության իրավական (դե յուրե) սահմանները (1920 թ. վերջին) 

Քեմալա-բոլշևիկյան ուժերի կողմից բռնազավթման շեմին Հայաստանի Հանրապետության իրավական (դե յուրե) սահմանները (1920 թ. վերջին)  կազմված 162 հազար քռ. կմ.-ից, ներառյալ իրավարար վճռով հաստատված Արևմտյան Հայաստանի 4 նահանգները, Կարսի մարզը, Սուրմալուի գավառը, Ջավախքը, Նախիջևանը, Արցախը և Գարդմանը: Կանաչ սլաքով մատնանշվում է ՀՀ վրա քեմալական հրոսակախմբերի ագրեսիայի հիմնական ուղղությունը, կարմիրով «Խորհրդային Ադրբեջանի» տարածքից Արցախի, Սյունիքի և Նախիջևանի վրա թաթար-բոլշևիկյան ուժերի ագրեսիան:

Քարտեզի հեղինակ՝ ռուս պատմաբան, քարտեզագիր Ա. Ցուցիև: