Երևանում Մայիսի 27-ին կայացավ«Արամազդ» ինտելեկտուալ ակումբի ինտելեկտուալ խաղերի մրցույթը, նվիրված Հայաստանի հանրապետության անկախության հռչակման օրվան։ Միջոցառման խաղավարն էր Աշոտ Գոմցյանը:
Միջոցառմանը մասնակցում էին հինգ թիմեր, խաղը անցավ հետաքրքիր և անզիջում մրցակցային մթնոլորտում, առաջին փուլում առավելագույն արդյունք գրանցած թիմն ուներ 5 միավոր, իսկ երկրորդ փուլում առաջատար թմին հաջողվեց գրանցել հնարավոր 10-ից 7 միավոր, մյուսներին՝ 6-ական:
Մրցույթի Ժյուրին էր՝ Յուրա Թադևոսյանը, Եղիշե Պետրոսյանը, Կարո Եղնուկյանը, Արմեն Լուսինյանը, Սամվել Ասլիկյանը: Միջոցառման պատվավոր հյուրերն էին օպերային երգիչ տենոր Վահրամ Թադևոսյանը և երգահան-գրող Արսեն Համբարյանը: