Հաղարծնի վանքը և Բագրատունիների դամբարանը …

Հաղարծնի վանք, 10-րդ դարի հայկական վանական համալիր, Հայաստանի Տավուշի մարզում, Դիլիջան քաղաքից 18 կմ հեռավորության վրա։ Ըստ ավանդույթի վանքի բացման և օծման արարողության ժամանակ մի արծիվ էր ճախրում գլխավոր եկեղեցու գմբեթի վրա, և դրանով իսկ այն հայտնի դարձավ որպես խաղացող (կամ ճախրող) արծվի վանք («հաղ» նշանակում է խաղ, իսկ «արծին» նշանակում է արծիվ)։ Այտեղից էլ առաջացել է Հաղարծին բառը։ Վանական համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերի ընթացքում։ Վանքի մասին տեղեկություններ է մեզ հասել Կիրակոս Գանձակեցու կողմից։ Վանքը ծաղկում է ապրել 12-րդ դարի վերջին – 13-րդ դարի սկզբին՝ Խաչատուր Տարոնացու առաջնորդության ժամանակ։ Որպես ուսումնագիտական կենտրոն հիշատակվում է (Կոստանդին Դ, Ստեփանոս Օրբելյան) 13-րդ դարի առաջատար մշակութային կենտրոնների շարքում։ Հայոց Բագրատունիների թագավորության թագավոր Սմբատ Ա-ը թաղվել է Հաղարծին վանական համալիրում։