Հա՛յր մեր, Արա՛

Հա՛յր մեր, Արա՛, Դու Արարիչ Սիրո՛, Ուժի՛, Հավատի՛… Քո Օրհնությամբ այս Աշխարհում Լինելությո՛ւն թող լինի. Ու երբ երկիրը ցավով երկնի՝ Արարչությո՛ւն թող լինի: Եվ քո որդիքը արմենական Փառքդ երգեն, Հաþյր Արա՛: Արիացեղ Արարատում Ծիլարձակո՛ւմ թող լինի… Վահագնացած սերունդների Առատ ծնո՛ւնդ թող լինի. Ու երբ մայրերը օրոր երգեն՝ Զորերգությո՛ւն թող լինի: Եվ քո որդիքը արմենական Փաþռքդ երգեն, Հա՛յր Արա՛: