Կանադայի խորհրդարանը ճանաչել է Ռուսաստանի Դաշնության գործողությունները Ուկրաինայում որպես ցեղասպանություն: Կանադայի խորհրդարանը Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության գործողությունները ճանաչել է որպես ցեղասպանություն։ Որոշումն ընդունվել է միաձայն:
Քվեարկությունը սկսվել է այն բանից հետո, երբ խորհրդարանի անդամ Հիզեր Մաքֆերսոնը միջնորդություն է ներկայացրել Ներկայացուցիչների պալատին՝ ճանաչելու, որ «Ռուսաստանի Դաշնությունը ցեղասպանություն է իրականացնում ուկրաինացի ժողովրդի նկատմամբ»:
Կանադայի խորհրդարանի անդամները նաև հայտարարեցին, որ «բավարար ապացույցներ կան մարդկության դեմ ուղղված համակարգված և զանգվածային ռազմական հանցագործությունների մասին», որոնք իրականացվել են Ուկրաինայում Ռուսաստանի Զինված ուժերի կողմից նախագահ Վլադիմիր Պուտինի և Պետդումայի այլ պատգամավորների ղեկավարությամբ:
Աղբյուր՝ https://censor.net