ԾՈՎԸ՝ ՉԵՍ ՎԱՆԴԱԿԻ. Հրանտ Վարդանյան

Շատերին մի շատ պարզ, ակնհայտ բան կա որ դեռ պարզ չի՝ դա էլ շատ անգամ սարսափ ու խուճապէ առաջացնում։
Մեզ երեսուն երկար տարիներ ժամանակ էր հատկացված, որպեսզի ինքնիշխան պետություն ստեղծենք, առողջ հասարակություն ձևավորենք։ Դրան հակառակ աշխատեց կիսագողական կայսրությունն իր թշվառ, բայց «հպարտ» քոծերի միջոցով։ Որպեսզի մեզ չկորցնի, ամենից դաժանը մեզ հետ վարվեց կայսրությունը։
Բոլոր հանրապետությունների մեջ, մեզ միշտ հատուկ վերաբերվեցին կենտրոնում՝ դա նրանից չէր, որ մեզ որպես ժողովուրդ չէին սիրում, հակառակը՝ լավ ծառայողներին սիրում էին, կարևորում, առավելություն տալիս։ Հարցը՝ մեր կարևորությունը, կայսեր համար՝ Հայաստանը կայսրության հարավում, խարիսխ պահելն է միշտ եղել, ֆորպոստը։
Խարիսխը հատակից պոկվելու դեպքում, ամբողջ իմպերիայի ահռելի նավը կտրվում է հարավից ու դուրս է գալիս բաց ծով, ունենալով թշնամացած Արևմուտք և ատամները սրած Արևելք։ Սրա մասին պարզ է, որ գիտի նաև այն աշխարհը, որն այսօր մեր գաղութատիրոջ դեմ է դուրս եկել։
Քանի որ ութսունականների հնարավոր զարթոնքը, մեր ներսի ուժերի ձեռքերով թաղվեց դեռ բարուրի մեջ՝ երեսուն երկար տարիներ, ամեն բան թարս արեցինք։ Փառք Աստծո, որ խարիսխը պահող շղթան այնքան է փտել, որ կարող է պոկվել։
Ինչքան էլ բոլորը դոշ ծեծեն, արհեստական շնչառություն խնդրեն, միևնույնն է կատարվելիք տիտանական փոփոխություններն այսօր անկախ մեզանից են կատարվում։ Մեզ մնում է մարդակերպար մնալ, փորձել մասնակից ու որոշիչ դառնալ, դուրս գալ՝ մեր ձեռքերով, մեր գլխին փաթաթած քաոտիկ կծիկից։ Իսկ դա հնարավոր է, եթե ճիշտ և ժամանակին, մեր դիրքավորվելու կտրուկ փոփոխություն տեղի ունենա։ Կայսրության տապալումը, այլևս կասկածի տակ դնելը՝ մտավոր հարթաթաթություն կարելի է համարել ու չարձագանքել։
Հ․Գ․
Հսկան, փոքր, ցածր վանդակում ապրելով՝ սապատավոր, կուզիկ է դառնում։ Մենք մանրացել ու տարածվել ենք, որ հսկա չերևանք, որովհետև հենց հսկայություն է անցել մտքներովս բանտարկվել ենք։Երբ սկսենք ապրել մեր հսկա տարածվածը կապելով իրար՝ այլևս ոչ մի վանդակում մեզ չեն կարող պահել, որովհետև ծովը չես վանդակի։ Մեր այս քայլից՝ շան պես վախեցել է ռուսական կայսրությունը, ամեն զենք օգտագործել է դրա դեմ։