Լոս Անջելեսում բնակվող սիրելի հայրենակիցներ
Ձեր քաղաքական ակտիվությունը և ազգային-ազատագրական պայքարին ձեր մասնակցությունը կարևորության առումով երկրորդն է հայաստանաբնակ հայությունից հետո։
Բոլորիդ հորդորում եմ մասնակցել Ազգային-ժողովրդավարական բևեռի Լոս Անջելեսի մասնաճյուղի նախաձեռնած հանրահավաքին, որ տեղի կունենա հոկտեմբերի 28-ին, տեղի ժամանակով ժամը 19-ին, Գլենդեյլի քաղաքապետարանի մոտ։
Առանց ձեզ և արտերաբնակ ամբողջ հայության, պայքարը չի կարող հասնել իր նույնիսկ առաջնային նպատակին` հեռացնել դավաճանական ռեժիմին և ստեղծել ազգային անցումային կառավարություն։
Առիթից օգտվելով, ողջունում եմ նաև այսօր, հոկտեմբերի 24-ին Փարիզում կայացած հանրահավաքի և հոկտեմբերի 29-ին Նյու Յորքում նախատեսված հանրահավաքի մասնակիցներին։
Ազգային-ժողովրդավարական բևեռը միակ ուժն է, որ հենվում է բացառապես մեր ժողովրդի մասնակցային և նյութական աջակցության վրա։
Լոս Անջելեսի հայությունը պետք է հավատարիմ լինի իր առաքելությանը և ստանձնի Բևեռին աջակցության առյուծի բաժինը` բազմապատկելով իր ներգրավումը։
Մեր Հայրենիքն իսկապես աղետի առաջ է կանգնած և մենք կկորցնենք այն, եթե անտարբեր մնանք։
Եղեք ամեն առումով ակտիվ, մասնակցեք հանրահավաքներին, տարածեք Բևեռի գաղափարները, ֆինանսավորեք նրա գործունեությունը։
Համոզված եղեք, որ միասնաբար մենք կարող ենք ազատագրել մեր Հայրենիքը և ստեղծել ազգային պետություն։
Հ.Գ. Ցանկացողները Բևեռի Լոս Անջելեսի մասնաճյուղի գրասենյակի հետ կարող են կապվել +17472282272 հեռախոսահամարով