Լիսաբոնի անմահ հնգյակը

1983 թվականի հուլիսի 27-ին Լիզբոնյան հնգյակը՝ Վաչե Տաղլյանը, Սեդրակ Աճեմյանը, Սիմոն Յահնիյանը, Արա Քրջլյանը և Սարգիս Աբրահամյանը, իմացյալ մահով անմահացավ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում գտնվող Թուրքիայի դեսպանատունը գրավելու գործողության ժամանակ։

Նրանց անձնազոհ սխրանքը ոչ միայն աշխարհին հիշեցրեց Հայոց Ցեղասպանության մասին, այլև հերթական անգամ ցույց տվեց, որ հայը պատրաստ է իր կյանքի գնով վերատիրանալու իր Հայրենիքին։

Լիզբոնի անմահ հնգյակի հերոսությունը ցնցեց հայությանը, հայ երիտասարդությանը՝ նոր լիցք հաղորդելով մեր ինքնության պահպանմանն ու ազատագրական պայքարին։

Այսօր էլ նրանց գիտակցված զոհաբերությունը մնում է որպես մեր պատմության նվիրական դրվագներից մեկը, որ օրինակ է ծառայում երիտասարդ սերնդի դաստիարակության համար։

Փառք Հերոսներին։