Երկուշաբթի Լիբանանի հարավում վառելիքի հիմնական պահեստներում հրդեհ է բռնկվել, ազգային լրատվական գործակալությունից հայտնել են, որ հրդեհի ատճառը դեռ հայտնի չէ: Հրդեհը մեծ տագնապ է առաջացրել, քանի որ երկիրը բախվում է ածխաջրածինների սուր պակասի խնդրի հետ: Ազգային լրատվական գործակալության լուսանկարչ խոսքով՝ բանակը փակել է դեպի օբյեկտներ տանող ճանապարհները, ներառյալ երկրի հարավին Բեյրութը միացնող գլխավոր ավտոմայրուղին եւ շրջափակել այդ շրջանը:
Հրդեհը բռնկվել է այն բանից հետո, երբ շաբաթ օրը էլեկտրացանցն անջատվել է։ Այդ անջատումը տեղի է ունեցել, երբ երկու առանցքային էլեկտրակայաններում, այդ թվում՝ Զահրանիում, վերջացել է վառելիքը, հաղորդել Է «ՏԱՍՍ»-ը:
Միջերկրածովյան ազգը պայքարում է մոլորակի ամենավատ տնտեսական ճգնաժամերից մեկի դեմ, իր պատմության ընթացքում՝ 1850-ական թվականներից ի վեր, քանի որ վերջին ամիսներին պայքարում է իր էլեկտրակայանների համար բավականաչափ մազութ ներկրելու համար: Վերջին ամիսներին լիբանանցիները օրական ստանում էին միայն մեկ կամ երկու ժամ պետական էլեկտրաէներգիա։ Լիբանանցիների մեծ մասը էլեկտրաէներգիայի անջատման ժամանակ իրենց առօրյա կյանքում լուրջ փոփոխություններ չեն նշում, քանի որ նրանք, արդեն բաժանորդագրվել են մասնավոր գեներատորներին, որպեսզի լույս ունենան էլեկտրաէներգիայի գրեթե շուրջօրյա անջատումների ժամանակ: