Լեհաստանից ռազմամթերքով բեռնված ավտոշարասյուն է ուղևորվում դեպի Ուկրաինա

Այսօր Լեհաստանից ռազմամթերքով բեռնված մեծ ավտոշարասյուն է ուղևորվում դեպի Ուկրաինա։ Ուկրաինայի օդանավակայանների մեծ մասի ռմբակոծման հետևանքով օդային ճանապարհով անհնար է դարձել Ուկրաինա բեռնափոխադրումները ավիացիայի միջոցով, այդ պատճառով դեպի Ուկրաինա ռազմական տեխնիկայի և ռազմամթերքի տեղափոխումն իրականացվում է ցամաքային ճանապարհով, Լեհաստանի տարածքից։