Վերջին տվյալներով Լեհաստանի կառավարությունը համաձայնել է անհապաղ իր ունեցած ՄիԳ 29 կործանիչները հանձնել ԱՄՆ ի ենթակայությանը, որից հետո ԱՄՆ կտրամադրի դրանք Ուկրաինային, այսպիսով մասամբ կլուծվի Ուկրաինայի օդային տարածքի պաշտպանության հարցը։ Լեհաստանը ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրներին կոչ է արել նույն կերպ վարվել իրենց ունեցած ՄիԳ ինքնաթիռների հետ։