Իրենց հաճույքի համար իմ երեխեն պետք է 150 դրամ տա, որ քաղաքապետը պառկած գնա, իյա՜. տնտեսվարող

«Ժողովուրդը տեսնում է՝ ինչ է կատարվում այս երկրում, անարխիա, անարխիայից բեթար է: Ինքը որ ասում էր հների մասին, նախկինները եւ այլն ո՞ւր են այդ մարդիկ, այդ մարդկանց ինքը փրկեց, իսկ միգուցե ինչ-որ մեկն էլ իրեն փրկի՞, չի փրկվելու: Չի կարելի էս ժողովրդի հետ սենց վարվել: Իրենց հաճույքի համար իմ երեխեն պետք է 150 դրամ տա, որ «կակոյ նիբուձ» քաղաքապետ պառկած գնա, իյա՜ »,- դժգոհեց ՓՄՁ ներկայացուցիչներից մի տղամարդ: Հիշեցնենք, որ այսօր կառավարության շենքի դիմաց կրկին բողոքի ցույց էին անում փոքր եւ միջին ձեռնարկությունների ներկայացուցիչները:  Հիշեցնենք, որ ՓՄՁ ներկայացուցիչները բողոքում են 2025 թվականի հունվարի մեկից  ուժի մեջ մտած հարկային թանկացումներից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2025/02/05/1468535/