Իրանը դիմել է Ռուսաստանին՝ երկրում շարունակվող բողոքի ցույցերը ճնշելու հարցում օգնության խնդրանքով։ Ինչպես գրում է իրանական ընդդիմադիր «Իրան ինթերնեյշնլ» հեռուստաալիքը, խոսքը գնում է ցուցարարների հետ վարվելու համար սարքավորումներ տրամադրելու և անվտանգության աշխատակիցների վերապատրաստման մասին։ Տեղեկությունը հաստատում է հոկտեմբերի վերջին Սպիտակ տան հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը կարող է Թեհրանին խորհուրդներ տալ շարունակվող ցույցերը ճնշելու լավագույն փորձի վերաբերյալ: