Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ դեռ չի տեսնում Ռուսաստանի կողմից հայտարարված սահմանից զորքերի դուրսբերումը: Այս մասին նա հայտարարել Է փետրվարի 16-ին երկրի արևմուտքում գտնվող ռազմական պոլիգոն այցի ժամանակ, հաղորդում Է BBC-ն։ Նախագահը նշել է, որ«բոլոր նորմալ մարդիկ ապաէսկալացիայի են սպասում»: «Ճիշտն ասած, մենք արձագանքում ենք այն իրողությանը, որը ունենք, և մենք դեռևս որևէ ետ նահանջ չենք տեսնում», – հայտարարել է Զելենսկին։
«Ինչ վերաբերում է սպառնալիքին, ես բազմիցս ասել եմ, որ մենք հանգիստ ենք վերաբերվում ցանկացած սպառնալիքի, որովհետև հիշում ենք, որ այդ ամենը երեկ չի սկսվել։ Դա տեղի է ունենում արդեն երկար տարիներ», – հավելել է Զելենսկին։ Զելենսկին ասում է, որ «երբ զորքերը հեռանան, դա կտեսնեն բոլորը», այլ ոչ թե միայն ռազմական մասնագետները կամ հետախուզությունը: «Բայց առայժմ դրանք միայն հայտարարություններ են», – նշել է Ուկրաինայի նախագահը: