Իսրայելի արտգործնախարարն առաջին պաշտոնական այցն է կատարել Բահրեյն, որպես Իսրայելի կառավարության անդամ այն բանից հետո, երբ պետությունները դիվանագիտական հարաբերություններ են հաստատել անցյալ տարի: Պարոն Լապիդին Մանամայի օդանավակայանում դիմավորել է իր Բահրեյնի գործընկեր Աբդուլ Լատիֆ բեն Ռաշիդ Ալ Զայանին, ով անցյալ տարվա նոյեմբերին այցելել էր Իսրայել:
Յաիր Լապիդը «պատմական, ջերմ եւ հուսադրող հանդիպում» է ունեցել թագավոր Համադ Ալ Խալիֆայի հետ և բացել Իսրայելի դեսպանատունը, ինչպես հաղորդվում է, թագավորի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է տնտեսության և անվտանգության հարցերը, ներառյալ Իրանը, որը երկու երկրներն էլ լուրջ սպառնալիք են համարում: «Նորին Մեծության առաջնորդությունն ու ոգեշնչումը հանգեցրել են իսկական համագործակցության, և մեր հանդիպումը նախանշել է մեր հարաբերությունների զարգացման ուղին»,- գրել է պարոն Լապիդը Twitter-ում: Պարոն Լապիդը ասել է, որ Իսրայելն ու նրա ընկերները Պարսից ծոցում այսօր գլխավորում են չափավոր համարձակ կոալիցիա, որն առաջ է նայում և կայունության ու հանդուրժողականության բարգավաճ ապագա է ստեղծում: Մանամայից Թել Ավիվ առաջին առևտրային չվերթը կայացել է նրա ժամանումից հետո։
Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Մարոկկոն և Սուդանը կարգավորեցին հարաբերություններն Իսրայելի հետ ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված գործարքների շրջանակներում, որոնք հայտնի են, որպես Աբրահամի համաձայնագիր: Մինչ այդ միայն երկու արաբական երկրներ՝ Եգիպտոսն ու Հորդանանը, խաղաղ պայմանագրեր են կնքել Իսրայելի հետ։