Իշխանությունները փակում են ժողովրդի առջև պայքարի բոլոր խաղաղ միջոցները. ԱՐԱ ՊԱՊՅԱՆ

Ընդհանրապես երկրում փոփոխությունները ինչպե՞ս են տեղի ունենում․ օրինական ճանապարհները հետևյալն են․
1- ընտրություններ․ այսօր Հայաստանում դա հնարավո՞ր է – իհարկե ո՛չ։ Որովհետև տեսնում ենք, որ անգամ համայնքային ընտրություններում իշխող ՔՊ-ն ոստիկանական ուժերով ջարդելով ժողովրդին՝ պարտադրում է իր թեկնածուին։
2- մյուս ճանապարհը խաղաղ ընդվզումն էր․ որ ժողովուրդը պարտադրում է իշխանության հրաժարականը, ժամանակավոր կառավարություն է ձևավորում, անցումային շրջան․․․ և այլն։
Դա էլ հիմա հնարավոր չեմ համարում, որովհետև, ինչպես ասաց ԱԽՔ Արմեն Գրիգորյանը՝ «մենք ստեղծել ենք նախադեպը, մենք ստեղծել ենք մեխանիզմը, որով ՀԱՊԿ-ը կարող է միջամտել»։
Այսինքն ասաց,- մենք կկանչենք ղազախներին ու ռուսներին, ձեզ կջարդեն ու կկոտորեն, այսինքն դուք կունենաք հավերժական «մարտի 1», որի դեմ իրենք անընդհատ խոսում էին։
Այսինքն այդ ճանապարհն էլ չկա․ դե ուրեմն ժողովրդին մղում են արդեն այլ պայքարի ձևերի։ Հետո թող չմեղադրեն ժողովրդին, թե ինչու է ընդունում պայքարի այլ ձևեր, որովհետև դուք փակում եք ժողովրդի առջև պայքարի բոլոր խաղաղ միջոցները։