Ինչու՞ Լևոն Տեր-Պետրոսյանը 1994 թ մայիսին կասեցրեց հայոց բանակի առաջընթացը. Արա Պապյան

Վերջին շրջանում փորձ է արվում Լևոն Տեր-Պետրոսյանին ներկայացնել անսխալական։

Մի կողմ եմ դնում նրա սխալները կադրային, տնտեսական, գաղափարախոսական և ներքին քաղաքականության մեջ։

Պարզապես երկուսուկես հարց արտաքինի մասին։

Եթե հնարավոր լիներ ԼՂԻՄ-ի շրջակա 5 կամ 7 շրջանները տալով խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, ապա վստահ եղեք Լևոն Տեր-Պետրոսյանը դա կաներ՝ դրա համար և ժամանակ ուներ (գրեթե չորս տարի՝ 1994 – 1998 թթ․), և կատարող՝ Ժիրայր Լիպարիտյանը։

Եթե Ադրբեջանն իր ամենաթույլ ժամանակ՝ 1994 – 1997 թթ․, դրան չի գնացել, ինչու՞ դա պիտի աներ դրանից հետո՝ այն ժամանակ, երբ շատ նավթ էր ծախում ու ժամանակն իր օգտին էր գնում։

Այստեղ երկու հարց է առաջանում։

1. Նախ ինչու՞ Լևոն Տեր-Պետրոսյանը 1994 թ մայիսին կասեցրեց հայոց բանակի առաջընթացը և թույլ չտվեց Քուռի ափ դուրս գալով փակել նավթի ու գազի հնարավոր արտահանման ուղիները։
Չասեք չունեինք դրա հնարավորությունը։
Ունեինք դրա ռազմական հնարավորությունը հաստատ։
Գիտեմ վստահագույն աղբյուրներից։
Քաղաքական առումով ևս՝ ՄԱԿ-ի չորսը բանաձևերին ավելանալու էր հինգերորդը։
Ոչ Ռուսաստանը և ոչ էլ Թուրքիան չէին միջամտելու։
Դա Հայաստանին դարձնելու էր տարածաշրջանի kingmaker-ը։

Այդ իրավիճակում որևէ մեկը որևէ ներդրում չէր անելու Ադրբեջանում։

Ադրբեջանը զենք գնելու բավարար փող երբեք չէր ունենալու։
Չասեք նաև չգիտեինք, որ Ադրբեջանը նավթ ու գազ ունի ու մեր քթի տակով դա արտահանելու է։

2. Հետո, երբ 1994 – 1995 թթ․ պարզվեց, որ Ադրբեջանը պատրաստ չէր որևէ նոր կարգավիճակ տալու Արցախին ու խաղաղության պայմանագիր ստորագրելու Հայաստանի հետ, ինչու՞ հաղթական բանակը չօգտագործեց որպես ճնշման միջոց, ինչպես հիմա Ալիևն է անում։

3. Մի հարակից հարց ևս՝ ինչու՞ երբ Ադրբեջանի հարավում ապստամբեցին թալիշները և հռչակեցին Թալիշ-Մուղանյան Հանրապետություն և այն պաշտպանեցին ավելի քան երկու ամիս (1993 թ, հունիս – օգոստոս), ինչու՞ Լևոն Տեր-Պետրոսյանը մերժեց նրանց օգնել, ինչպես նաև հյուսիսում լեզգիններին ու ավարներին, և տրոհել Ադրբեջանը։

Արա Պապյան