Մղձավանջը շարունակվում է. թշնամու երեկվա հերթական հարձակման հետեւանքով ունենք զոհեր եւ վիրավորներ։
Իրատես լինենք։ Մղձավանջը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը և հայությունը կմնան ենթակա այս հակահայ և հակամարդ գաղութային համակարգին։
Խոսքս ուղղում եմ գիտակից ու մտահոգ շերտին։
Առանձին-առանձին սգալով և ըստ էության ոչինչ չանելով դուք ոչ միայն չեք փրկում մեր զավակներին ու Հայրենիքը, այլև անուղղակիորեն նպաստում եք չարիքի հաղթարշավին։
Լուծումը մեկն է և այն ձեզ հայտնի է. միանալ Ազգային-ժողովրդավարական բևեռի հռչակագրով ներկայացված անցումային ծրագրի գաղափարին և ոտքի հանել ժողովրդին։
Ոտքի ելած և համախմբված ժողովուրդը կհեռացնի դավաճանական գաղութային ռեժիմին ու կստեղծի ազգային կառավարություն, ինչով սկիզբ կդնի ինքնուրույն ազգային-պետական ընթացքին ու ինքն իրեն կհանի մղձավանջից։