Թրքությանը կարելի է արհամարհելի դարձնել մեր հոգեբանական և տեխնիկական գերազանցությամբ

Գերազանցելու միջոցներ. թրքության ծանոթ առավելությունները կարելի է և պետք է արհամարհելի դարձնել մեր հոգեբանական և տեխնիկական գերազանցությամբ, որպիսին հնարավոր է և պիտ ձեռք բերել.

ա) Մեր գոյության և բնաշխարհի առարկայական պայմաններին համապատասխանող դաստիարակությամբ։ Վերադաստիարակությամբ պիտի սրբագրել մեր ժողովրդի հոգեբանությունը, դարձնելով նրան իր ամբողջության մեջ ազգորեն ինքնագիտակից, կորովի և մարտունակ։

բ) Եվ անհրաժեշտ մասնագիտություններով։ Մեր տեխնիկական գերակշռությունը պիտի ապահովենք հասցնելով վաղվա համար անհրաժեշտ քանակությամբ հըարվեստագետներ, մեքենագետներ, քիմիագետներ, ռազմագետներ, հանքագետներ, օդագնացներ, ինչպես և ռազմամթերքի, թունավոր գազերի, մահացու գործիքների արտադրության մասնագետներ։

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ