ԹՈՐՈՍ ՍԵՖԻԼՅԱՆԸ պահանջում է իշխանությունից զբաղվել ՎԱՐՈՒԺԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ առողջական հարցով

Քանի դեռ ՀՀ արդարադատութիւն գոյութիւն չունի, ապա իմաստը ո՞րն է, որ Վարուժան Ավետիսյանի առողջական հարցով բոլորը դիմում են Վերաքննիչ դատարանին:
Մարդուն կեանքի իրաւունքից զրկումը շատ վատ բան է՛, դուք ալ գիտէք, որ ուղղակի մարդասպանութիւն:

Հետեւաբար՝,
Ես Թորոս Սէֆիլեանս դիմում, բողոքում եւ պահանջում եմ՝ օրուայ իշխանութիւններից, մասնաւորապէս վարչապետ Նիկոլ Փաշինյանից, որ վայրկեան առաջ ապահովել Վարուժան Ավետիսյանի պատշաճ բժշկական զննումն ու բուժումը:

Յարգելի՛ Պարոնայք,
«Հեմոլիտիկ ուրեմիկ համախտանիշ» հիւանդութիւն, որը ծանր եւ մարդու կեանքին սպառնացող հիւանդութիւն է: Հեմոլիտիկ ուրեմիկ համախտանիշի առաջացման պատճառները ժամանակին չպարզելը եւ համապատասխան ու անհրաժեշտ բուժում չիրականացնելը իրական վտանգ են ստեղծում Վ. Ավետիսյանի կեանքի համար։

Վարուժան Ավետիսյանի «Հեմոլիտիկ-Ուրեմիկ» համախտանիշի պատճառաբանութիւնը բոլոր հնարաւոր լաբորատոր եւ գործիքային հետազօտութիւնների միջոցով Հայաստանի Հանրապետութիւնում հնարաւոր չի եղել պարզել, եւ հաշւի առնելով հիւանդութեան աննախադէպ եւ տարբեր ուժգնութեամբ կրկնուելու հակումը, ինչպէս նաեւ պաթոգենետիկ բուժման բացակայութիւնը՝ վերջնական ախտորոշման եւ բուժման համար Վ. կարիք ունի հետազօտման արտերկրում։

Իմ անունից խնդրում եմ թոյլտուութիւն (համաձայնութիւն) տալ Վարուժան Ավետիսյանին մեկնել Գերմանիա՝ խիստ անհրաժեշտ բժշկական հետազօտութիւններ անցնելու եւ բուժում ստանալու նպատակով։
Եւ յատուկ ստորագրութեան ներգոյ անձամբ ես ու շատ ՀՀ Քաղաքացիներ կը վկայենք ու կ’ապահովենք Վարուժան Ավետիսյանի ետ՝ վերադարձը Հայաստան:

Մեծ յոյսերով եւ դրական ակնկալիքներով կանխաւ շնորհակալութիւն:

12/10/2021, Երեւան
Թորոս Սէֆիլեան