Երկու հարյուր տարի ի վեր Ռուսաստանը իշխում է Հայաստանը, այն արմատներ է ձգել ու հիմնավորվել, ամեն ինչից զատ տիրում է նաև մարդկանց մտքերին: Մեզ ի՞նչ է թվում, հեշտ ու հանգիստ է տեղի ունենալու նրանից ձերբազատումը: Իհարկե ոչ, դա է պատճառը նաև, որ ազգային ուժ` Բևեռի նկատմամբ հարվածներն ուժգնացել են ու դեռ ուժգնանալու են: Ամուր կանգնենք, չերկնչենք, հարվածներն ընդունենք արժանապատվորեն, սկսենք նաև հակադարձել, այդ ուժն ունենք արդեն` հաղթանակը սարերի ետևում չէ: