Երկու կետեր, որ կվերացնեն ռուսական ազդեցությունը տարածաշրջանում

ԿԳԲ֊ի եվ պսեվդոարեվմտամետների մասին

Սովորական քաղաքացու համար, ով չի խորանում որոշ քաղաքական նրբությունների մեջ, երբեմն դժվար է կողմնորոշվել քաղաքական ուղղությունների եվ դրանց երանգների մեջ։ Դրա վառ օրինակը մեր հասարակության մեջ տիրող Սոդոմ եվ Հոմորն է։ Շատ մոդայիկ է դարձել «կգբ֊շնիկ» մեղադրանքը, հատկապես արևմտամետների դաշտում։ Այդ պիտակով իրար վրա ցեխ են շպրտում շատ գործիչներ, բայց հիմա ես կփորձեմ Հայաստանի եվ հատկապես Բեվեռի օրինակի վրա ցույց տալ, թե ովքեր են իրական «կգբ֊շնիկները», և ինչու են նրանք վտանգավոր։
Մեր քաղաքական դաշտը կարելի է պայմանականորեն բաժանել երեք մասի՝ պատրոնդաշիստ ազգայնական, այսինքն մարդիկ ովքեր կարծում են, որ ՀՀ կարող է բոլորի վրա թքել եվ ինքը միայնակ իր հարցերը լուծել, ռուսամետ եվ արևմտամետ։ Առաջին երկու դաշտի մասին շատ բան ասելու առանձնապես չկա, քանի որ առաջին գաղափարախոսությունը, դա իրականությունից կտրված մի ուղղություն է, որը կապ չունի ներկա աշխարհի հետ և հավանաբար այդպիսի գաղափարախոսությունը շրջանառության մեջ է դրվել, որ մարդկանց աչքերին թոզ փչեն, իսկ երկրորդ ուղղության ջատագովները բացահայտ ծառայում են Կրեմլի շահերին ի վնաս Հայաստանի։ Իր բաղադրությամբ շատ ավելի հետաքրքիր ու բազմաբղետ է արևմտամետների դաշտը։ Կապված հասարակության մեջ տեղի ունեցող բնական պրոցեսների հետ, որոնք հետևանք են Կրեմլի հայադավ քաղաքականության ավելի ու ավելի ակնառու դառնալու հետ, բնական է, որ Կրեմլը այդ դաշտը իր վերահսկողության տակ պահելու համար, պետք է ներդնի այնտեղ իր մարդկանց ու փորձի պառակտել այն։ Եթե արևմտամետ դաշտի մեջ փորձենք պայմանական տարբերակող գիծ քաշել, ապա այդ գիծը կլինի հետեվյալը՝ Բեվեռ եվ մնացածը։ Սա ոչ թե ինչ֊որ մեծամտության արդյունք է, այլ օբյեկտիվ իրականություն, պայմանավորված առկա հակասությունների չափով, որոնք առկա են այդ երկու խմբերի մեջ։ Պայմանական Չիբուխչյանի եվ Սարգսյանի մեջ կա շատ ավելի քիչ հակասություն, քանց սույն պարոններից ցանկացածի ու Բեվեռի։ Հիմա ամենահետաքրքիրը, փորձենք վերլուծել, ո՞րն է այդ խորը հակասությունը եվ ի՞նչ կապ ունի ստեղ ԿԳԲ֊ն։ Եթե մարդիկ չալարեն ու բացեն Բեվեռի պաշտոնական կայքը, ապա կտեսնեն հռչակագիրը, որում գրված են այն կարեվորագույն կետերը, որոնց շուրջ ստեղծվել է Բեվեռը։ Ես չեմ անդրադառնա այդ բոլոր կետերին, ով տեղյակ չէ, եվ ցանկանում է, թող բացի կարդա, հղումը կդնեմ մեկնաբանությունների մեջ։ Այս ծրագրի մեջ կա ԽԻՍՏ ԿԱՐԵՎՈՐ երկու կետ, որոնց իրականացումը ԽԻՍՏ ՁԵՌՆՏՈՒ ՉԷ Կրեմլին, եվ որոնք չկան, որեվէ ուրիշ արեվմտամետ ձեվացնող ուժերի ծրագրերում։ Եթե Դուք ինքներդ լսել եք այդ արեվմտամետներին եվ Բեվեռին, ապա կհաստատեք, որ խոսույթը հիմնականում նույնն է, բայց կա տարբերություն։ Այն է՝ լյուստրացիա, այդ թվում ԳՈՐԾԱԿԱԼԱԿԱՆ, եվ Առաջին Հանրապետության իրավահաջորդություն, այսինքն Հայաստանի սահմանների հարցի լուծումը, համաձայն Ազգերի Լիգայի որոշման, այլ ոչ թե կովբյուրոյի գծած սահմաններով։ Չափազանց կարևոր է, որ մարդիկ հասկանան սա։ Եթե Հայաստանում իրականանա լյուստրացիա, ոնց եղավ Բալթյան երկրներում, ապա Կրեմլը կկորցնի ՀՀ ում իր գործակալներին, եթե ՀՀ ն գնա Առաջին Հանրապետության սահմանների ճանաչման ուղով, ապա ՌԴ այլեվս չի կարող դատավորի դեր խաղալ այս կոնֆլիկտում, կկորցնի իր լծակը ազդելու թե’ ՀՀ, թե’ Ադրբեջանի վրա, դրան գումարած էլ կկորչի հայերի «փրկչի» միֆը։ Այս երկու կետերը կոչնչացնեն ռուսական ազդեցությունը տարածաշրջանում։ Լսեք մնացած «արեվմտամետներին», որոնք խոսում են Արցախի անկախությունից եվ համարում, որ ՀՀ պիտի գնա Լեվոն Տեր Պետրոսյանի ծնած կեղծ գաղափարով այդ հարցում, ու տեսեք թե ուր մեզ հասցրեց Արցախի անկախություն խաղալը, տեսեք թե ոնց են իրենք ծաղրում կամ շրջանցում Վիլսոնի իրավարար վճիռը ու Ազգերի Լիգայի որոշումները։ Ճանաչեք իրական ԿԳԲ֊շնիկներին, ովքեր պատրաստ են գնալ եվ սեղմել Նիկոլի կամ ցանկացածի ձեռքը, ով ակնհայտ ծառայում է Հայաստանի թշնամիների օրակարգին, բացատրելով դա քաղաքական ճկունությամբ կամ քաղաքական հեռատեսությամբ։ Եթե արեվմտյան կողմնորոշում ունեցող քաղաքական գործիչը դեմ է նշված երկու կետերին, ուրեմն նա կողմ է, որ Կրեմլի ազդեցությունը այստեղ պահպանվի, ուրեմն ինքը ուղղակի մտել է իր թշնամու դաշտ դիվերսիա իրականացնելու եվ մարդկանց ապակողմնորոշելու։ Նույնն էլ վերաբերվում է պատրոնդաշիստների դաշտում առկա քաղգործիքներին։ Սրանք էլ կեղծ օրակարգ են առաջ բերում ու փորձում են մարդկանց համոզել, որ մենք առանց օգնության կարող ենք մեր թշնամիներին սաստել եվ էլի շեղում են մարդկանց ուշադրությունը իրատեսական միջոցներից։ Պառակտել, փսորել, կեղծել եվ ապակողմնորոշել՝ սա է թշնամու գործողությունը քաղաքական դաշտում, որպեսզի չլինի համախմբում ու կոնսոլիդացիա։ Եվ երբ որ հաճախ Բեվեռին մեղադրում են ուրիշների հետ չմիավորվելու հետ, հիշեք նշածս երկու կետերը, եվ մտովի ինքներդ Ձեզ հարցրեք, իսկ այդ մարդիկ ինչպե՞ս են վերաբերվում լյուստրացիային և Առաջին Հանրապետության սահմանների ճանաչմանը։ Վստահեցնում եմ Ձեզ, եթե դրական, ապա իրենք կգան եվ կմիանան Բեվեռին, իսկ եթե ոչ, ապա ամեն գնով ցեխ կշպրտեն Բեվեռի վրա։ Հիշեք այդ երկու կետերը, եվ ֆիքսեք, որ առանց դրանք իրականացնելու Կրեմլի ձեռքերը չեն կարող կտրվել մեր երկրում, ու ով այդ կետերից խույս է տալիս, ուրեմն նա է իսկական ԿԳԲ֊շնիկը։

Հայկ Սերգոյան