Եվրամիության դիտորդական առաքելությունը կերկարացվի 2 տարով

Ֆրանսիայի գործուն ջանքերի շնորհիվ Եվրամիության անդամ 27 երկրների արտաքին գործերի նախարարներ որոշում են ընդունել Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության գործունեությունը երկարացնել 2 տարով։

«Հայ ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով կտեղակայվեն դիտորդական առաքելություն իրականացնող հանձնախմբեր, որի միջոցով կբացառվի կոնֆլիկտի որևէ էսկալացիա, և թույլ չի տրվի ռազմական ոտնձգություններ Հայաստանի Հանրապետության տարածքում», գրում է Հայաստանում Ֆրանսիայի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում։