Եվրահանձնաժողովի նախագահ ՈՒրսուլա Վան դեր Լեյենը հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են ներկայիս անվտանգային ճգնաժամի հետ կապված հարցերին։ Եվրահանձնաժողովի նախագահը հատուկ ընդգծել է, որ իրենք հարգում են և աջակցում Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։