Եվրախորհրդարանը Թուրքիան անվանել է անկայունության աղբյուր

Եվրախորհրդարանը Թուրքիան անվանել է անկայունության աղբյուր

Ֆրանսիացի պատգամավոր, Լիբերալների խմբի անդամ Նատալի Լուիզոյի կողմից գրված ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության վերաբերյալ զեկույցում նշվում է, որ Թուրքիան հաճախ ապակայունացնող դեր է խաղում ԵՄ-ին և նրա հարևաններին հուզող բազմաթիվ ոլորտներում՝ դրանով իսկ ստեղծելով տարածաշրջանային սպառնալիքներ խաղաղության, անվտանգության և կայունության համար։

Զեկույցը մասնավորապես դատապարտում է Թուրքիայի անօրինական գործողությունները ԵՄ անդամ երկրների, մասնավորապես Հունաստանի և Կիպրոսի դեմ, ինչպես նաև Արևելյան Միջերկրական ծովում ռազմական հակամարտության սպառնալիքը և Թուրքիայի անօրինական գործողությունները նրա իրավասության տակ գտնվող ծովային տարածքներում։

Զեկույցում ասվում է, որ ԵՄ-ն բավական կամք ունի՝ օգտագործելու իր տրամադրության տակ եղած բոլոր գործիքներն ու հնարավորությունները՝ պաշտպանելու անդամ երկրներին, իր շահերը և տարածաշրջանային կայունությունը։