Եթե մեր երկիրը ՌԴ-ից չպոկվի, ամբողջ Հայաստանը Երևանով հանդերձ հանձնելու են թուրքերին

Երկու տարի առաջ ասել, որ ՌԴ-ն գյուղ առ գյուղ հանձնելու է Արցախը, ոչինչ չէր նշանակում, չափից դուրս անհավանական էր։ Մեկ տարի առաջ ասել, որ ՌԴ-ին պետք է Զանգեզուրի միջանցքը թուրքիայի հետ ցամաքային կապ հաստատելու համար, ոչինչ չէր նշանակում, չափից դուրս անիմաստ էր թվում։ Երկու տարի առաջ ասել, որ Սյունիքի վաճառքի պայմանագիրն է դրած ՀՀ-ի ու ՌԴ-ի քննարկման սեղանին, ոչինչ չէր նշանակում, այն անհավանական էր ու անիմաստ։ Ինչ ասեմ, դե հիմա ասում եմ, որ եթե էս երկիրը ՌԴ-ից չպոկվի, տասից քսան տարվա մեջ ամբողջ Հայաստանը` Երևանի սրճարաններով հանդերձ, հանձնվելու է թուրքերին։ Գիտեմ, անիմաստ է սրա ասելն էլ, զի անիմաստ ու անհավանական է թվում։ Բայց հեքիաթը, թե իբր Հայաստանը ռուսաստանի հարավային դարպասն է, մեծագույն հիմարություն է` հորինված միայն ու միայն տգետ հայերի համար, որոնք չեն ընկալում ռուսաստանի իրական շահը։ Իմ խեղճուկրակ ազգակիցներ, ռուսաստանը թուրքիային Օսմանյան կայսրության արդիականացված տարբերակն է առաջարկում իրեն տրված աջակցության դիմաց։ Չունի ռուսաստանը ձեր կամ այլոց միջոցով թուրքերից պաշտպանվելու անհրաժեշտություն ոչ Կովկասում, ոչ էլ Լուսնի վրա։ Այն մտադրված է ստեղծել միավորված քաղաքատնտեսական միություն, ինչպես օրինակ Եվրոմիությունն է, ու դրա հիմքն է Եվրասիական միությունը։ Գիտեմ, որ չեք կարդալու դուք Եվրասիական միության նպատակն ու գաղափարախոսությունը, բայց գոնե դրա անունը ձեզ պիտի մի բան հուշեր։

Լուսինե Ազնաուրյան