Եթե համախմբվենք ու գործենք ոտք կդնենք մեր երազանքների ուղու վրա

Ժիրայր Սեֆիլյանի՝ մայիսի 28-ին հնչեցրած համախմբման կոչը Հայաստանը և հայությունը ներկայիս աղետալի ընթացքից հանելու և անվտանգ ու արժանապատիվ կյանքով ապրելու մասին է։

Մենք կկորցնենք ամեն ինչ, եթե ձեռքներս ծալած նստենք ու սպասենք, բայց կշտկենք մեր մեջքն ու ոտք կդնենք մեր երազանքների ուղու վրա, եթե համախմբվենք ու գործենք։

Պատմական արդարության հույսով դարեր շարունակ ապրած մեր ժողովրդի համար եկել է պատմական արդարությունը վերականգնելու բնական մի ժամանակաշրջան։

Ամեն ինչ կախված է մեզանից և դա արդար է։

Միանում եմ Ժիրայր Սեֆիլյանի կոչին և խնդրում ու հորդորում եմ համախմբվել նրա մատնանշած երկու հիմնական՝ ժամանակավոր կառավարության ձևավորման ու ինքնապաշտպանության կազմակերպման նպատակների շուրջ։

Վարուժան Ավետիսյան
20 հունիսի 2022 թ.
Նուբարաշեն ՔԿ