Մի բան պարզաբանենք, որ հասկանալի լինի բոլորին։
Մի քանի օգտատեր ինձ գրել էր, որ Արցախի հարցը և բանակի խնդիրները չլուծված, ինչու եմ ես խոսում Երևանի խնդիրների մասին կամ ինչու եմ քննադատում գործող կառավարությանը՝ ասելով թե դրանք երկրորդական հարցեր են։
Բացատրեմ։ Երևան քաղաքի բյուջեի 2/3 սուբսիդավորվում է ՀՀ կառավարության կողմից՝ պետբյուջեի միջոցներով, այսինքն՝ այն միջոցներով, որով ֆինանսավորվում է կամ կարող էր ֆինանսավորվել ՀՀ կառավարության գործունեությունը, այդ թվում՝ կենսաթոշակ, նպաստ, բանակի սպառազինություն, զինծառայողների աշխատավարձ, արտաքին հարաբերությունների բարելավում և ըստ էության մեր կյանքի ամեն մի ոլորտ։
Երևան քաղաքի 2023թ բյուջեն կազմում է 262 մլն դոլար, որի 2/3 անում է մոտ 175 մլն դոլար։ Այսինքն՝ այս տարի 175 մլն դոլար կառավարությունը տալու է Երևանին իր խնդիրնելը լուծելու համար։
Ու եթե Ավինյանը այսօր իր քարոզարշվն իրականացնում է այդ բյուջեի միջոցներով, ինքը այդ գումարը հափշտակում է մեր թոշակառուներից, մեր զինվորից, մեր բանակից, մեր պետականությունից։
Իսկ ոնց է դա անում դա։ Շատ պարզ մեխանիզմով։
Երևան քաղաքի բյուջեի մեջ նախատեսված են հետևյալ ծախսերը՝
– շրջակա միջավայրի պահպանություն – 26 մլն դոլար
– տրանսպորտ – 65 մլն դոլար, սա նշանակում է քանի հատ ավտոբուս կարող էին գնել՞ հաշվարկ կարող եք անել։
– 100 նոր վերելակ – 2,5 մլն դոլար – հատը 25000 դոլար։ Պարզվեց, որ մի վերելակի արժեքը դրա կեսն է։
– 24 մանկապարտեզի նորոգում – 16,5 մլն դոլար, այսինքն՝ մեկ հատի նորոգումը 687,500 դոլար։ 1 քմ վերանորոգման արժեքը այս պահի դրությամբ կազմում է մոտ 50-70 դոլար, սա նշանակում է ամեն մի մանկապարտես ունի մոտ 13700-9821 քմ տարածք, դուք ինչ կարծիքի եք՞ նման չափսերի տարածքով մանկապարտեզ կա Երևանում՞
Հիմա, այս թվերը անզեն աչքով արդեն իսկ լուրջ կասկածներ են առաջացնում, որ դրանք զգալի չափով ուռճացված են։ Իսկ ինչու են ուռճասված՞ միթե Երևանի քաղաքապետարանում հիմարներ են աշխատում։ Իհարկե՝ ոչ։
Այսպես է թալանվում երկիրը, Նիկոլի ասած՝ հո կոռուպցիան պոզով պոչով չի լինում։
Ազգային Առաջընթաց կուսակցության նախագահ Հայկ Գրիգորյան