ԵԱՏՄ անդամների պաշտոնական շնորհավորանքներն Ադրբեջանին՝ Հայաստանին հաղթելու կապակցությամբ։

ԵԱՏՄ անդամներ Բելառուսի,  Ղազախստանի և Ղրղզստանի պաշտոնական շնորհավորանքներն Ադրբեջանին՝ արցախյան երրորդ պատերազմում ՀՀ֊ին հաղթելու կապակցությամբ.

  1. Ղրղզստանի արտգործնախարարության թվիթերյան գրառումը. -մենք շնորհավորում ենք եղբայրական Ադրբեջանի հանրապետության տոնակատարությունը, իր տարածքային ամբողջականության վերականգման պատմական առիթով:
  2. Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը նույնպես շնորհավորական նամակ է գրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հաղթանակի օրվա կապակցությամբ:
  3. Բաքվում՝ Բելառուսի դեսպանության տարածած շնորհավորական տեքստը. -անկեղծ շնորհավորում ենք բոլոր ադրբեջանցիներին ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգման առաջին տարելիցի առթիվ: Ամբողջ սրտով մաղթում ենք եղբայրական ադրբեջանցի ժողովրդին խաղաղ երկինք, բարեկեցություն և բարգավաճում, հաղթանակի օրվա առթիվ: