Լեգենդար նախկին ֆուտբոլիստ, Ուկրաինայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն դիմել է բանակին, նախագահին և ուկրաինացի ժողովրդին, ովքեր պաշտպանում են երկիրը ռուսական զորքերի ներխուժումից։
Ծնողներս և քույրս Կիևի մեռձակայքում են: Նրանց հետ մեն ինչ լավ է, բայց այն, ինչ կատարվում է, սարսափելի է։ Ես ուղղակի ուզում եմ աջակցության և երախտագիտության խոսքեր ասել մեր քաջարի ուկրաինական բանակին, նախագահին, մեր ժողովրդին, ովքեր այսօր պաշտպանում են մեր երկիրը։ Ամեն ինչ արվում է, որ այս պահին գոյատևենք։ Դուք իմ հերոսներն եք, ես հպարտ եմ իմ երկրով, հպարտ եմ իմ ժողովրդի համար։ Լոնդոնում բազմաթիվ բողոքի ցույցեր են: Մենք շփվում ենք կառավարության մակարդակով, որպեսզի կազմակերպենք այն օգնությունը, որն այժմ անհրաժեշտ է, մենք անում ենք հնարավոր ամեն ինչ»,- ասել է Շևչենկոն: