Գերմանիան իր զորքերի մի մասը բերում է բարձր մարտական պատրաստության վիճակի

Գերմանիայի զորքերը, որոնք մտնում են ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի կազմի մեջ, բերվելու են բարձր մարտական պատրաստվածության վիճակի, ինչը կկրճատի դրանց ծավալման ժամկետները՝ արևելաեվրոպական դաշնակիցների պաշտպանության համար՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածության սրման դեպքում։
«Զինված ուժերի բարձր պատրաստակամությունը ՆԱՏՕ-ին թույլ է տալիս Ռուսաստանի կողմից հետագա էսկալացիայի դեպքում երաշխավորել մեր արևելաեվրոպական դաշնակիցներին, որ իրենց տարածքները պաշտպանված են», – ասվում է Գերմանիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ: