ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. Հա՛յ երիտասարդություն դու պիտ լինես հզոր

Եթե դու, հա՛յ երիտասարդություն, պիտի շարունակես ապրել փոքրիկ հարցերի, փոքրիկ գործերի և նույնքան փոքրիկ օգուտների սպանիչ մթնոլորտում, երբ կա մեր հավաքական գոյության սպառնացող մեծ վտանգը, եթե դու էլ` նման անցյալ սերունդների, պիտի շարունակես փորձել սովորական, փոքրիկ ճիգերով կամ արտաքին օգնության հույսերով լուծել մեր լինել – չլինելու ահավոր խնդիրը, գլխովին չկորչելու, ինչպես և մարդկության արգահատանքից մեկընդմիշտ ազատվելու խնդիրը, դու արդարացրած չես լինի ո՛չ քեզ, ո՛չ էլ քո ժողովրդի հույսերը: Եթե ցանկության դեպքում դու պիտի չկարողանաս լինել ավելին, քան այն ինչ որ ես, այդ դեպքում վա՛յ և՛ քեզ, և՛ քո ժողովրդին: Ստեղծված հոգեբանական մթնոլորտում հավատավորների և վրիժակների սերունդ դառնալու փոխարեն, դու նորանոր զոհեր կհասցնես թրքական յաթաղանի համար: Սպասողական դրությունը ժողովուրդների կյանքում ժամանակավոր զինադադար է էապես, և ոչ թե զինաթափություն` ինչպիսին է մերը: Ժողովուրդ, բանակ, կուսակցություն՝ սրանք երբեք այնքան ուժականական և լարված չեն լինում, որքան իրենց սպասողական վիճակում, երբ այդ հավաքականությունների մեջ կուտակված կարողական ուժերի մի մասը դառնում է կենդանի, ներգործոն, գիտակցական, որի ընթացքում հոգեպես աճում են, հզորանում այդ վերջինները: Խորապես գիտակցված չէ մեր անցյալը, ստեղծագործ չէ մերներկան: Դու տկար ես և անպատրաստ, ահա թե ինչումն է քո ժողովրդի դժբախտությունը: Դու այսօր այն չես, ինչպիսին որպիտի դառնաս հրամայողաբար: Տկարությունը միշտ էլ պատժվում է վաղ թե ուշ: Եվ վաղը քո տկարության պատճառով չարաչար պիտի պատժվի մեր ժողովուրդը: Չէ, չէ, դու իրավունք չունես տկար լինելու, գոտելույծ վիճակում, երբեք, որովհետև քեզ պիտի վիճակվի վաղը վարելու հայության ճակատագիրը: Դու պիտ լինես հզոր` հրաշագործելու աստիճան, որպիսին դառնալու համար իմաստությամբ օգտվել պիտի կարողանաս Գիտությունից և Դաստիարակությունից, որոնք շարունակում են մնալ վերջին խաղաթղթերը մեզ նման ապագան վտանգված ժողովուրդների համար: Դու պիտի առաջնորդվես ցեղային բարոյականով, որ պահանջում է զարգացումը որոշ հոգեկան հատկությունների և արվեստագիտական կարողությունների` էապես անհրաժեշտ մեր ժողովրդի գոյության պահպանման համար: Թողած ներքին անփառունակ ճակատները, որոնց վրա հայրերդ տարիներ ի վեր ընդունայն կորովաթափ կլինեն: Դու բովանդակ ուժերդ գործի պիտ դնես` գլուխ հանելու մեր ժողովրդի կատարյալ հոգեբանական և տեխնիկական սպառազինությունը: Գիտեմ, ընթերցո՛ղ, երկար ինձ լսելուց հետո, պիտի ուզեիր, որ քեզ տրվեր մի գործնական նախագիծ:

Ահա՛ դա, ընդհանուր գծերով, որ գործի և փառքի ընդարձակ դաշտ պիտի բանա քո սերնդի առջև:
1. Վտանգը: Ավելի քան հավանական է վաղ թե ուշ թուրքերի ներխուժումը Անդրկովկաս, որի դեպքում երկրի հայությունը դարձյալ պիտի ապավինի միայն և միայն իր ուժերին`
չգաղթելու և չբնաջնջվելու համար: Ներխուժումը հնարավոր և
հավանական է.
ա) Ռուսաստանի մեջ մեծամասնականների պարտության
դեպքում,
բ) Եվրոպական որոշ պետության կամ զինակցության
կողմից Տաճկաստանը որպես գործիք Խորհրդային
Ռուսաստանի դեմ գործածվելու դեպքում,
գ) Տաճկաստանի` իր արևելյան սահմանները ռազմագիտորեն ապահովելու փորձի դեպքում, որ ասել է`
Երկրի հայության բնաջնջմամբ կամ տեղահանությամբ,
թաթար Ադրբեջանին միանալու և այլ հավանական
դեպքերում:
2. Վաղվա մտահոգությունը: Վաղ թե ուշ հայությանը պիտի տրվի տաճկահայկական հողերի մի մասը, որի պաշտպանությունը կազմակերպելու և վարելու համար մեր ժողովուրդը պիտի հենվի նույնպես նախ իր սեփական ուժերին:
3. Փոխվրեժի անհրաժեշտությունը սարսափի և պարտվողականության հոգեբանությունից սրբագրվելու համար: Հետևանք` դարեր տևող օտար տիրապետության մեր Հայրենիքում, և մասնավորապես, տաճիկների` Հայաստանում պարբերաբար սարքած կոտորածների և ունեցած զենքի հաջողության,
հայությունը մենակ, թե զինակցաբար պիտի կազմակերպի իր
փոխվրեժի պատմական գործը, հրամայականորեն պարտության պիտ մատնի Տաճկաստանը, որպեսզի հոգեփոխվի ու
ապահովի իր ֆիզիկական և հոգևոր գոյությունը:
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
82
4. Նախապատրաստություն: Տաճկական վտանգը, Արևելքի և արևմտյան իսլամների` Հայաստանի վրայով իրար միանալու քաղաքական ձգտումը, հայության երկրամասային պահանջը Տաճկաստանից, մեր փոխվրեժի հոգեբանական անհրաժեշտությունը. այդ պատճառներից ամեն մեկն առանձին պահանջում է անհապաղ և լրջորեն նախապարաստվել վաղվա համար:
5. Վաղվա պատերազմը: Դա, ըստ ամենայնի, պիտ լինի գերազանցորեն քիմիական: Հոգեբանականից և տեխնիկականից զատ բոլոր տեսակի գերակշռությունները` թվական,
քաղաքական, աշխարհագրական և այլն, պիտ դադարեն վաղը
վճռական և բախտորոշ դեր կատարելուց: Վաղվա ճակատամարտերի բախտը պիտ վճռի մարդկային հնարագետ միտքը և
ոչ կենդանի ուժը: Արվեստագիտության, տարրաբանության,
էլեկտրաարվեստագիտության արագ և հրաշագործ առաջադիմության մեր օրերում, երբ այդ վերջինների օգտագործման
կարելիությունները պատերազմում դառնում են անսպասելի,
մահացու գործիքների և ռազմանյութերի հարաճուն ճոխացումն
ու կատարելագործումը հնարավոր պիտի դարձնի մեզ նման
տեխնիկապես տկար ժողովրդի գլխովին բնաջնջումը:
6. Գերազանցելու միջոցներ: Թրքության ծանոթ առավելությունները կարելի է և պետք է արհամարհելի դարձնել մեր հոգեբանական և տեխնիկական գերազանցությամբ, որպիսին
հնարավոր է և պիտ ձեռք բերել`
ա) Մեր գոյության և բնաշխարհի առարկայական պայմաններին համապատասխանող դաստիարակությամբ: Վերադաստիարակությամբ պիտի սրբագրել մեր ժողովրդի
հոգեբանությունը` դարձնելով նրան իր ամբողջության
մեջ ազգորեն ինքնագիտակից, կորովի և մարտունակ:
բ) Եվ անհրաժեշտ մասնագիտություններով: Մեր տեխնիկական գերակշռությունը պիտի ապահովենք` հասցնելով վաղվա համար անհրաժեշտ քանակությամբ հրար-
վեստագետներ, մեքենագետներ, քիմիագետներ, ռազմագետներ, հանքագետներ, օդագնացներ, ինչպես և ռազմամթերքի, թունավոր գազերի, մահացու գործիքների
արտադրության մասնագետներ:
7. Վարիչ մարմին: Հայ զանգվածների վերադաստիարակության և անհրաժեշտ մասնագետներ հասցնելու գործը վարում է Ազգային Ինքնապաշտպանության Վարիչ Մարմինը`
ընտրված տեղական մարմինների կողմից:
8. Տեղական մարմին: Ստեղծվում է ամեն մի հայաբնակ վայրում` նպատակ ունենալով.
ա) ժողովրդականացնել ազգովին նախապատրաստվելու
անհրաժեշտության գաղափարը,
բ) հսկել տեղի հայ տարրի վերադաստիարակության գործը,
գ) հովանավորել իր վայրի խոստումնալի և հայրենապաշտ պատանի-երիտասարդներին,
դ) ստեղծել նյութական միջոցներ:
9.Զինվորական հանձնախումբ:Նշանակվում է վարիչ մարմնի կողմից, որի գործը պիտ լինի.
ա) հայ և օտար ռազմագետների աջակցությամբ մշակել
Երկրի հայության քիմիական ինքնապաշտպանության
ծրագիրը,
բ) եվրոպական և ամերիկյան քիմիարաններում, բարձր
տեխնիկական դպրոցներում, զինվորական ակադեմիաներում, հրարվեստագիտական գործարաններում հասցնել
անհրաժեշտ թվով մասնագետներ,
գ) իրազեկ լինել այն բոլոր ռազմարվեստային գյուտերին
և նորույթներին, որոնցով հարաճուն կերպով հարստանում է եվրոպական և նոր աշխարհի զինվորական միտքը,
դ) զինվորականացնել բոլոր տեսակի պատանի-երիտասարդական միությունները,
ե) ստեղծել զինվորական գրականություն:
10. Հրատարակչական հանձնախումբ: Ունենում է իր օրգանը, որով.
ա) հայ միտքը զբաղեցնում է մեր ժողովրդի գոյության
պաշտպանության խնդրով,
բ) պայքարում է պարտվողականության ոգու, անգրագիտության և օտարացման դեմ:
11. Ազգային ուխտի դպրոց: Անսահմանորեն անձնվեր, հայրենապաշտ և գաղափարական երիտասարդ գործիչներ հասցնելու համար հաստատել ազգային ուխտի և ոգու դպրոց, որի
կողմից մեր ցեղի նյութական և բարոյական ինքնապաշտպանության գործը դասավանդվեր և հռչակվեր որպես նոր կրոն:
12. Նյութական միջոցներ: Մեր ժողովրդի փրկության գործը վարելու համար անհրաժեշտ նյութական միջոցները
պարտադրորեն հոգում է ինքը` հայությունը, հետևյալ ձևով. ամեն մի հայ մարդ ազգային տուրքի անվան տակ վճարում է գալիական մի ֆրանկ: Ամեն հայ ընտանիք` այնքան ֆրանկ, որքան անդամ ունի:

ՈՐԴԻՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՅՐԵՐԻ ԴԵՄ (հատված)