Գառնու տաճարի ավերակները
Գառնու հեթանոսական տաճարը ավերվել է 1679 թվականին Հայաստանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով։
Տաճարի վերականգնման հարցը բարձրացվել է դեռևս 1880-ական թվականներին, երբ հնագետ կոմս Ա. Ա. Ուվարովի առաջարկությամբ նախատեսվում էր տաճարի քարերը տեղափոխել Թիֆլիս և վերականգնել այնտեղ։ Քարերի տեղափոխումը հանձնարարված էր Երևանի նահանգապետին, որը, բարեբախտաբար, չկատարեց այդ հանձնարարականը՝ հիմնավորելով տեխնիկական անհնարինությամբ։
Բայց մինչ այդ՝ 1909-1911 թվականներին, Նիկողայոս Մառի արշավախումբն առաջինն է պեղել ու բացել Գառնու նախաքրիստոնեական տաճարի, այնուհետև ՀՀ Գիտությունների ակադեմիայի 1948 թվականից գործող արշավախումբը
Գառնի տաճարի վերականգնման նախագիծը կառավարությունը հաստատեց 1968 թվականի դեկտեմբերի 10-ին։ 1969 թվականի հունվարին սկսվեցին վերականգնման աշխատանքները։ Այստեղ ևս աշխատանքները ղեկավարում էր Ալեքսանդր Սահինյանը։ Վերականգնումն ավարտվեց 1975 թվականին՝ տաճարի կառուցումից ուղիղ 19 դար և կործանումից շուրջ երեք դար անց։