Հոկտեմբերի 12-ն տեղի ունեցավ Հնդկաստանի արտաքին գործերի նախարար դոկտոր Սուբրահմանիա Ջայշանկարի պատմական այցը Երևան: Այս կապակցությամբ Արտաքին գործերի նախարարության առջև կայացավ Ազգային-ժողովրդավարական բևեռի հռչակագրին միացած քաղաքացիների ողջույնի ակցիան Հնդկաստանի արտգործնախարարի ժամանման առթիվ:
Ակցիայի մասնակիցներից պարոն Կարո Եղնուկյանը կարևորելով Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի պատմական այցը, ողջունեց Բևեռի հռչակագրին միացած քաղաքացիների անունից հարգարժան նախարարին և այս պատմական այցի հետ կապվածարեց մի շարք ուշագրավ դիտարկումներ:Մանրամասները՝ տեսանյութում: