Նոյեմբերի 17-ին կայացավ Ազգային-ժողովրդավարական բևեռի արտահերթ հանրահավաքը Ազատության հրապարակում: Հանրահավաքին հաջորդեց երթը դեպի Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր:
Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ալբերտ Բաղդասարյանը նախագահական նստավայրի դիմաց ընթերցեց Բևեռի ուղերձը նախագահ Արմեն Սարգսյանին: Բևեռի խորհրդի անդամներից Արա Պապյանն ու Արթուր Այվազյանը ևս հանդես եկան ելույթներով նախագահական նստավայրի առջև, որով առաջարկ ուղղեցին նախագահին գործակցելու՝ Հայաստանի ներկայիս բարդագույն վիճակին հայանպաստ լուծումներ տալու համար, մասնավորապես շեշտվեց այդ հարցում նախագահի ունեցած արտասահմանյան ազդեցիկ կապերն ու որպես սահմանադրությամբ պետության գլուխ, իր դերակատարության կարևոր նշանակությունը: