Հոկտեմբերի 23-ին Ազգային-ժողովրդավարական Բևեռի հռչակագրին միացած քաղաքացիները մի քանի տասնյակ մեքենաներով իրականցրեցին ավտոերթ դեպի Կոտայքի մարզ, Աբովյան, Հրազդան քաղաքներ։
Բևեռի աջակիցները, խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանի հետ միասին քայլերթ իրականացրեցին մարզկենտրոն Հրազդանում, որի ընթացքում տեղեկացրեցին քաղաքացիներին Բևեռի տեսակետների և առաջիկա պլանավորած միջոցառումների վերաբերյալ։
Ազգային-ժողովրդավարական բևեռի մեծ հանրահավաքը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին ժամը 15։00-ին Երևանում, Ազատության հրապարակում։