Այդ Նիկոլն ու իր ռեժիմը չեն, որ Հայաստանին տանում են դեպի Արևմուտք, դա Արևմուտքն է Նիկոլի ու իր ռեժիմի ականջից բռնած փորձում տանել մեզ դեպի փրկություն, դեպի արևմտյան քաղաքակրթություն:
Նիկոլը, իր ռեժիմը, իր շուրջը խմբված արտախորհրդարանական արտաթորանքը տվյալ ճակատագրական հարցում ոչ թե օժանդակում են Արևմուտքին, այլ հակառակը` կոնկրետ սաբոտաժի են ենթարկում վերջինիս հայանպաստ ջանքերը: Բարձրաստիճան հյուրի մասնակցությամբ խայտառակ անկազմակերպ միջոցառումները, բովանդակազուրկ քաղաքական տեքստերը, հրապարակում հիշատակված արտաթորանքի կողմից պառակտում մտցնող և դավադիր գործելաոճը վերոհիշյալի լավագույն ապացույցներն են:
Այս ամենը հուշում է, որ ներկա ռեժիմի օրոք Հայաստանը հնարավորություն չունի վերջնականապես ազատագրվելու դարավոր ռուսական կայսերական լծից, քանի որ իր ներսում և շուրջն ունի մեծ քանակի գործակալներ, որոնք թեկուզ միայն իրենց անձնական անվտանգության համար դեմ են քաղաքական վեկտորի փոփոխությանը և դիմելու են ամեն տեսակի պիղծ քայլի որպեսզի որևէ փոփոխություն տեղի չունենա, իսկ թե Հայրենիքի հետ դրա հետևանքով ինչ կպատահի արդեն էական չէ:
Բևեռը հաստատակամ է իր ծրագրերում, որևէ մեկին թույլ չի տալու կասեցնել ազատագրական պայքարը և շնորհիվ նպատակսլածության ի վերջո վերածնելու է Առաջին Հանրապետությունը:
Կեցցե` Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստանը:
Արթուր Այվազյան
Ազգային ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ