Բայց ո՞վ եք դուք և ի՞նչ եք անում դուք. Հայկ Մարտիրոսյան

Դրան մեղադրում եք որ ի՞նչ: Հեշտ թիրա՞խ է: Մեղադրանքների համար հարմար «հարվածային գունդ» է, որի վրա կարելի է բարդել բոլոր մեղքերը, որովհետև մեղավոր է բոլոր այդ մեղքերում:

Բայց նրանից ի՞նչ եք ուզում: Ինչու՞ եք նրան մեղադրում: Նա շատ անկեղծ է. թե՜ իր դավաճանության մեջ և թե´ իր առաջիկա էլ ավելի կործանարար պլանների: Նա այն է` ինչ կա:

Բայց ո՞վ եք դուք և ի՞նչ եք անում դուք:

Դուք նստել եք ձեր ձեռքերի վրա և միայն մեղադրելով` թույլ եք տալիս նրան, որ նա երկիրը հանձնի: Հանձնի նաև ձեզ: Եվ նա հանձնելու է:

Ո՞վ եք դուք, ի՞նչ եք դուք, որ արդեն այսքան տարի հանդուրժում եք նրան, թույլ տալիս, որ միայնակ որոշի ձեր երկրի կործանման ուղին, որ միայնակ որոշի ձեր մահվան ժամը:

Նրան մի քննադատատեք: Նա այն է` ինչ կա: Քննադատե´ք ձեզ, որ ձեր տխմարությամբ, տհասությամբ, անկամությամբ և ոչնչականությամբ` ոչինչ չեք արել այս տարիներին և որ ոչինչ չեք անում: Որ թույլ եք տալիս, որ ձեր շրջապատում նրան սատարեն, որ այնպիսի սերունդ ու երիտասարդություն եք դաստիարակել, որ ոչ հայրենիք ունի և ոչ էլ որևէ գաղափար կամ իդեալ:

Մի երկիր, որտեղ արական բնակչության ինսունհինգ տոկոսը ծխում է, իսկ ողջ ուսանողության ու երիտասարդության միակ հայրենիքն Ինստագրամն ու ՏիկՏոկն են ու հեշտասեր բթությունը, մի ժողովուրդ, որ չունի ոչ մի երազանք, ոչ մի ուղի, ոչ մի կամք, որի բանակում` սկսած գնդապետից մինչև գեներալ ոչ միայն ոչ մի հայրենասեր պաշտոնյա-զինվորական, այլև ոչ մի ոչ ստրուկ ու տղամարդ չկա` հայրենիք ունենալ չի կարող:

Կունենան այն հարևանները, որ արժանի են դրան և որ միայն դրան են տենչում:

Իսկ դուք շարունակեք վերլուծել նրա սահմռկեցուցիչ անկեղծացումներն ու տրտնջալ: Տրտնջալ, տրտնջալ և գնալ դեպի անդարձ ոչնչացում:

Նա ձեզ է արժանի` դուք նրան:

Իսկ արժանավորը` շուտով ձեր դուռը կթակի:

Հայկ Մարտիրոսյան