Ազատագրության-ազատության ընդամենը մեկ ամիս և մենք կվերագտնենք մեր ժողովրդի իրական ինքնությունն ու մեր կորսված երկիրը։
Ասում են ժողովրդին չի կարելի մեղադրել:
Չեմ մեղադրում:
Ուղղակի արձանագրում եմ. մեր ժողովրդին ՀԻՄԱ կարելի է զայրացնել ու փողոց հանել միայն քաղաքային տրանսպորտը մի 50 դրամ թանկացնելով:
Ասենք մոտավորապես «Տուր 50 դրամ, արա, տուր 50 դրամ համազգային հուժկու պայքար»-տարբերակով:
Թե չէ, երկիր կկորցնի, 5000 ջահել զինվոր կզոհի, թե 15-ին մի գոմի մեջ կվառի, հեչ վեջը չի, կարևորը, որ իրենց տնից մարդ չկար այդ զոհերի ցանկում:
Եվ սա այն ժողովուրդն է, որ ընդամենը մի հոգու՝ 1988 թ հուլիսի 5-ին Զվարթնոց օդանավակայանի դեպքերի ժամանակ ռուսական օկուպացիոն բանակի կողմից սպանված լուսանկարիչ Խաչիկ Զաքարյանի թաղմանը մի քանի հարյուր հազարներով էր դուրս եկել Երևանի փողոցները ոչ թե սգալու, այլ օկուպացիոն ռուսական ռեժիմի դեմ իր ցասումն ու ընդվզումն արտահայտելու:
Օկուպանտ ռուսաստանի կգբ-ն ու կոլաբորացիոնիստ հայաստանյան «շարիկովները» այս ինչ արեցին այս ժողովրդի հետ:
30-34 տարում այս ինչպես կոտրեցին ու ստրկացրեցին 88-ին անհաղթելի հերոս ու անկոտրում թվացող այս ժողովրդին…
… բայց դեռ ամեն ինչ կորած չէ:
Պետք չէ հուսահատվել:
Թշնամու իշխանությունը տապալելու եղանակով ռուս-թուրքական օկուպացիայից ազատվելուց հետո կպահանջվի
ընդամենը 1 ամիս, որ ինֆորմացիոն ու արժեքային աղբից մաքրված և որակյալ հանրային հեռուստատեսությունով մենք վերստանանք ստորև պատկերված նկարի ժողովուրդը և կերտեենք մեր երազների պետություն-ՀԱՅԱՍՏԱՆԸ: