ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չընդունեց Էրդողանին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանում: Էրդողանը մեկնեց Նյու Յորք՝ հույս ունենալով հանդիպել Բայդենի հետ և նրան ներկայացնել արդարացի (Էրդողանի կարծիքով) պահանջը՝ ներառել Թուրքիային ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների կազմում: Բայդենը ոչ միայն չարժանացրեց Էրդողանին հանդիպմանը, այլ Թուրքիայի փոխարեն առաջարկեց ընդունել Հնդկաստանը որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ: Այսպիսով մենք տեսնում եք, որ Թուրքիայի ՆԱՏՕ-ի անդամ լինելը ԱՄՆ-ի համար միանշանակ պայման չէ, Թուրքիային ամեն ինչում սատարելու համար։ Ու այդպիսի պնդումները, թե Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ԱՄՆ դաշնակիցն է, մենք ո՞նց կարող ենք ԱՄՆ-ի հետ հույս կապել Թուրքիայի ագրեսիայից ապահովագրվելու համար, միայն ռուսական ջրաղացին են ջուր լցնում, և նպատակ ունեն հավերժ ռուսական «ցեխոտ սապոգը» Հայաստանում պահելու։
Կառլեն Թադևոսյան