Նորահաս բալի տերևները և ճյուղերը պարունակում են դաբաղող նյութեր, ուստի դրացից պատրաստված եփուկը շատ օգտակար է փորլուծության և աղիների բորբոքումների ժամանակ։ Այս թեյն օգտակար է նաև արյունատար անոթների համար, շնորհիվ իրենց կազմության մեջ մտնող կումարին նյութի՝ նվազեցնում են թրոմբների առաջացման հավանականությունը և արյան զարկերակային ճնշումը։
Արյան բարձր ճնշման դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել բալենու տերևներից պատրաստված թուրմ.
- 1 ճաշի գդալ չորացրած, մանրացրած տերևների վրա լցնել 1 բաժակ եռման ջուր (չեռացնել), թողնել մնա 30 րոպե, քամել, ավելացնել եռման ջուր նախնական ծավալի չափով և խմել օրվա ընթացքում։
Այս թուրմն օգտագործում են նաև կոկորդի բորբոքումների, ինչպես նաև անգինայի դեպքերում՝ ողողումներ անելու համար։